ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 մարտի 2022 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվականհաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 27-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 25 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2022 թվականի միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 13 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2022 թվականի միջոցառումների պլանում կատարվող
1. 1.3.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.1.4 ենթակետով՝
| « |
|
»: |
2. 1.3.2 կետում՝
1.3.2.2 ենթակետը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.2.51 ենթակետ՝
| « |
|
». |
1.3.2.6 ենթակետը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.2.161 ենթակետ՝
| « |
|
»: |
3. 2.1.1 կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.1.91 ենթակետ՝
| « |
|
». |
2.1.1.12 ենթակետը հանել.
4. 2.1.2 կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.2.81 ենթակետ՝
| « |
|
»» |
2.1.2.11 ենթակետը հանել.
5. 5-րդ կետում՝
առաջին պարբերությունում «557 451,7****» թիվը փոխարինել «410 399,9****» թվով.
5.2 ենթակետում «211 761,8» թիվը փոխարինել «64 710,0» թվով։
6. «Ընդամենը» դիրքում «1 282 975,1» թիվը փոխարինել «1 135 923,3» թվով։