Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-290-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 8.5.3-րդ ենթակետի «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակին (բակալավրին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.

2) 8.5.5-րդ ենթակետի «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին (մագիստրոսին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.6-րդ և 8.5.7-րդ ենթակետերով.

 

«8.5.6

 բարձրագույն կրթության երրորդ մակարդակին (դոկտորին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի
300-ապատիկի չափով

8.5.7

բարձրագույն կրթության ծառայությունների իրականացման համար

բազային տուրքի
3000-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

 2025 թ. հոկտեմբերի 9
Երևան

ՀՕ-290-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: