Basic information
Number
ՀՕ-224-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (24.12.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1471
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.11.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
05.12.2005
Effective date
24.12.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 149-րդ հոդվածի երկրորդ մասում`
 

1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն. «Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման և բռնագանձման դեպքերում:»:
 

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը «հատուցման պահանջների,» բառերից հետո լրացնել «պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն,» բառերով:
 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
ՀՕ-224-Ն