ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել «, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|