ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 հուլիսի 2022 թվականի |
թիվ 18 |
քաղ. Վիտեբսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության համար հարցերի կցվող ցանկը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչին՝ սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության համար հարցերի ցանկը սահմանված կարգով ուղարկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 18 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության համար հարցերի
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին: