ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, լիազորված մարմին) հետ փոխգործակցությամբ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ նախատեսված՝ արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևավորման և վարման կարգը մշակելիս հաշվի առնել, որ ռեեստրը ձևավորվում է ծանուցման սկզբունքով:

2. Հանձնաժողովի կոլեգիային՝ մինչև սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրումն ապահովել Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեում ռեեստրի ձևավորման և վարման կարգը հավանության արժանացնելը:

3. Լիազորված մարմիններին՝ Հանձնաժողովի խորհրդի ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից իրականացնել արտադրողների կողմից լիազորված անձանց ռեեստրում ընդգրկելու իրավակիրառ պրակտիկայի մոնիթորինգը և դրա արդյունքները Հանձնաժողով ներկայացնելը:

4. Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարին լրանալուց հետո Հանձնաժողովի խորհրդին ներկայացնել սույն կարգադրության 3-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքների մասին զեկույց՝ ռեեստրի ձևավորման և վարման կարգում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության մասին առաջարկով:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ