Basic information
Number
ՀՕ-231-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2006-01.01.2020)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2005.12.21/79(451) Հոդ.1509
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
15.11.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.12.2005
Effective date
01.01.2006
Interrupt date
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին


«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Բանկերի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև բանկի հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման բնագավառի՝ սույն օրենքի III գլխում սահմանված իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-231-Ն