ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 33 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԴՐԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՈՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 9-ը հանձնարարականի կատարման նպատակներով տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության համաձայնեցված միջոցների մշակման և իրավունքի կատարելագործման, Եվրասիական տնտեսական միության շուկայում վտանգավոր արտադրանքի շրջանառությունից դրա պաշտպանության արդյունավետության բարձրացման և ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասով՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների օպտիմալացման միջոցների ցանկը, այդ թվում՝ սահմանված պահանջներին դրա համապատասխանության պարտադիր գնահատման մասով (այսուհետ՝ ցանկ)։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ ցանկով նախատեսված միջոցների իրագործմանն ուղղված ակտերի նախագծերի օպերատիվ նախապատրաստումը և ներկայացումը Եվրասիական տնտեսական միության մարմինների քննարկմանը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել ցանկով նախատեսված միջոցների իրագործման մշտադիտարկումը և անհրաժեշտության դեպքում ցանկի արդիականացումը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 33 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների օպտիմալացման միջոցների, այդ թվում՝ սահմանված պահանջներին դրա համապատասխանության պարտադիր գնահատման մասով
|
Եվրասիական տնտեսական միության՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների օպտիմալացման միջոցները, այդ թվում՝ սահմանված պահանջներին դրա համապատասխանության պարտադիր գնահատման մասով |
Միջոցների իրագործման միջոցառումները |
Պատասխանատու կատարողը (համակատարողը) |
Կատարման ժամկետը |
Իրագործման ձևը | |
|
I. համապատասխանության գնահատման նպատակներով «արտադրանքի խմբաքանակը» հասկացության ճշգրտման վերաբերյալ առաջարկությունների մշակում, այդ թվում՝ կախված շրջանառության մեջ դրվող արտադրանքի տեսակից |
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների ակտերում փոփոխությունների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ համապատասխանության գնահատման նպատակներով «արտադրանքի խմբաքանակը» հասկացության ճշգրտման մասով, այդ թվում՝ կախված շրջանառության մեջ դրվող արտադրանքի տեսակից |
Միության անդամ պետություններ |
2023 թվականի հուլիս |
Միության անդամ պետությունների առաջարկություններ | |
|
Միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա համապատասխանության գնահատման նպատակներով «արտադրանքի խմբաքանակը» հասկացության ճշգրտումը նախատեսող՝ Միության մարմինների ակտերի նախագծերի նախապատրաստում, այդ թվում՝ կախված շրջանառության մեջ դրվող արտադրանքի տեսակից |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2024 թվականի դեկտեմբեր |
Միության մարմինների ակտերի նախագծեր | ||
|
II. համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի անբարեխիղճ ստացմանը հակազդելու մեխանիզմների մշակում |
համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի անբարեխիղճ ստացմանը հակազդելու մեխանիզմների մասով առաջարկությունների ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
Միության անդամ պետություններ |
2023 թվականի մայիս |
Միության անդամ պետությունների առաջարկություններ | |
|
համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի անբարեխիղճ ստացմանը հակազդելու մեխանիզմների ձևավորման մասին զեկույց |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2024 թվականի մարտ |
զեկույց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին | ||
|
III. Արտադրանքի առանձին կատեգորիաների (տեսակների) մասով Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
Միության մարմինների ակտերում փոփոխությունների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ արտադրանքի առանձին կատեգորիաների (տեսակների) մասով Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի կատարելագործման մասով |
Միության անդամ պետություններ |
2023 թվականի հուլիս |
Միության անդամ պետությունների առաջարկություններ | |
|
Միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա արտադրանքի առանձին կատեգորիաների (տեսակների) մասով Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի կատարելագործում նախատեսող փոփոխությունների կատարման մասին Միության մարմինների ակտերի նախագծերի նախապատրաստում (անհրաժեշտության դեպքում) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2024 թվականի դեկտեմբեր |
Միության մարմինների ակտերի նախագծեր | ||
|
IV. Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքների շրջանակներում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների ազգային ռեեստրների հիման վրա միասնական ռեեստրի ստեղծում (այսուհետ՝ միասնական ռեեստր) |
նախքան միասնական ռեեստրի ձևավորումը Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման իրականացում՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների հարցմամբ |
Միության անդամ պետություններ |
մշտական հիմունքով |
Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների հարցմամբ | |
|
միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում և համաձայնեցում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Միության անդամ պետություններ |
2023 թվականի դեկտեմբեր |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշում | ||
|
Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծի մշակում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Միության անդամ պետություններ |
2024 թվականի դեկտեմբեր |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշում | ||
|
V. Ռիսկերի վերլուծության հիման վրա համապատասխանության գնահատում իրականացնելու մասով Միության իրավունքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում |
ռիսկերի վերլուծության հիման վրա համապատասխանության գնահատում իրականացնելու մասով Միության մարմինների ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
Միության անդամ պետություններ |
2023 թվականի հուլիս |
Միության անդամ պետությունների առաջարկություններ | |
|
Միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ռիսկերի վերլուծության հիման վրա համապատասխանության գնահատում իրականացնելու մասով փոփոխություններ կատարելու մասին Միության մարմինների ակտերի նախագծերի նախապատրաստում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2024 թվականի դեկտեմբեր |
Միության մարմինների ակտերի նախագծեր | ||
|
VI. Արտադրանքի նույնականացման և նույնականացման հատկանիշների, վտանգավոր գործոնների ու արտադրանքին ներկայացվող պահանջների միջև փոխադարձ կապի սահմանման մոտեցումների կատարելագործման միջոցների մշակում |
արտադրանքի նույնականացման և նույնականացման հատկանիշների, վտանգավոր գործոնների ու արտադրանքին ներկայացվող պահանջների միջև փոխադարձ կապի սահմանման մոտեցումների կատարելագործման միջոցառումների մասով առաջարկությունների ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
Միության անդամ պետություններ |
2023 թվականի մայիս |
Միության անդամ պետությունների առաջարկություններ | |
|
արտադրանքի նույնականացման և նույնականացման հատկանիշների, վտանգավոր գործոնների ու արտադրանքին ներկայացվող պահանջների միջև փոխադարձ կապի սահմանման մոտեցումների կատարելագործման միջոցների ձևավորման մասին զեկույց |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2024 թվականի մարտ |
զեկույց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին | ||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|