ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 226
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 226

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 19-րդ կետի իրագործման նպատակով`

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման ու կատարելագործման 2023-2024 թվականների միջոցառումների պլանը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել տեղեկատվություն՝ սույն կարգադրությամբ հաստատված՝ համապատասխան միջոցառումների պլանի պատասխանատու՝ որպես համակատարողներ նշանակված լիազորված մարմինների մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 226 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման ու կատարելագործման 2023-2024 թվականների միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարող (օպերատոր)

Ընդհանուր գործընթացի հերթական համարը՝ ցանկին համապատաս-խան*

2023 թվական

2024 թվական

1

2

3

4

5

6

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառված ընդհանուր համակարգային տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում (արդիականացում)՝

         

ա) Եվրասիական տնտեսական միության՝ չափման միավորների և հաշվարկի դասակարգիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմիններ

3,6,8-10, 18, 19, 26, 28-30, 32, 35, 38, 39, 41, 44, 45, 57, 58, 60, 61, 65, 67

բ) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

21-23, 26-35, 40-45,53,

56-58, 64, 65, 67, 70

գ) անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

21, 64, 67

2. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառված միջազգային տեղեկագրքերի և դասակարգիչների տեղայնացված տարբերակների արդիականացում՝

         

ա) աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագիրք

Միության տեղեկատվական պորտալում տեղեկագրքի արդիականացված տարբերակի հրապարակում

I, III եռամսյակներ

I, III եռամսյակներ

Հանձնաժողով

-

բ) աշխարհի երկրների ծովային և գետային նավահանգիստների տեղեկագիրք

Միության տեղեկատվական պորտալում տեղեկագրքի արդիականացված տարբերակի հրապարակում

I, III եռամսյակներ

I, III եռամսյակներ

Հանձնաժողով

-

3. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառված այն տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում ու հաստատում, որոնք կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմն իրագործելիս՝

         

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված, հետագծելիության ենթակա ապրանքների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

731

բ) ուղեկցող փաստաթղթերի և դրանց՝ ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի շրջանակներում ձևավորվող եզակի նույնականացուցիչների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

731

4. Մտավոր սեփականության ոլորտի տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում (արդիականացում)՝

         

ա) մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի տեսակների, տեղեկությունների և նյութերի դասակարգիչ

    I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

21-23

բ) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հիմնական բնութագրերի և սպասարկման նշանի տեղեկագիրք (ըստ տեսակի և առաջնահերթության)

    I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

22

գ) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակների տեղեկագիրք

    I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

22-23

5. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում դասակարգիչների և տեղեկագրքերի մշակում ու հաստատում՝

         

ա) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների տեսակների դասակարգիչ**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

35, 39, 391

բ) առանձին տարրերի, բաղադրիչների, տրանսպորտային միջոցների համակարգերի (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաների տիպերի (տեսակների) և տեխնիկայի այլ տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

գ) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսի), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների կազմի մեջ ներառված առանձին համակարգերի տարրերի անվանումների տեղեկագիրք**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

դ) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսի), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների ընդհանուր կազմում առանձին տարրերի, բաղադրամասերի, համակարգերի տեղակայման եղանակների (վայրերի) տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

ե) վառելիքի տեսակների տեղեկագիրք**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

զ) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսի), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների մակնիշների տեղեկագիրք **

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I եռամսյակ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

է) տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի շասսի) արտադրության տարվա և տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի շասսի) նույնականացման համարի կազմում ընդգրկվող նիշի համապատասխա-նությունը որոշող տեղեկագիրք**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

ը) արագության կատեգորիաների տեղեկագիրք**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

թ) մշակելիս որպես բազային ընդունված տեխնիկայի տեսակների տեղեկագիրք **

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

ժ) մասնագիտացված տեխնիկայի տեղեկագիրք**

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

391

6. Դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում (արդիականացում)՝

         

ա) դեղամիջոցների չպատենտավորված միջազգային անվանումների տեղեկագիրք

Միության տեղեկատվական պորտալում դեղամիջոցների չպատենտավորված միջազգային անվանումների արդիականացված տեղեկագրքի հրապարակում

I-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» ԴՊԲՀ

26, 28, 29, 30

բ) դեղամիջոցների անատոմիական-թերապևտիկ քիմիական դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» ԴՊԲՀ

26, 44

գ) Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկ (դասակարգիչ)

Միության տեղեկատվական պորտալում դեղամիջոցների չպատենտավորված միջազգային անվանումների արդիականացված տեղեկագրքի հրապարակում

I-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն

32, 34, 341

դ) բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի քննարկման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն

32

ե) բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն

32

զ) դեղամիջոցի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում լիազորված մարմիններ, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, լիազորված կազմակերպություն՝ «Առողջապահությունում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն

26

է) դեղապատրաստուկների կազմում ազդող նյութերի դոզավորման և կոնցենտրացիայի չափման միավորների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

ը) դեղաձևերի անվանացանկ (դասակարգիչ)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

թ) դեղանյութերի ներմուծման եղանակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

ժ) դեղապատրաստուկների փաթեթվածքի կոմպլեկտավորող միջոցների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

ժա) դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

ժբ) դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

I-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

26

7. Ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի շրջանակներում կիրառվող՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում և հաստատում

         

ա) սպառողական փաթեթվածքի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

73

բ) սպառողական փաթեթվածքի նյութերի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

73

8. Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների ոլորտում կիրառվող տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում (արդիականացում)՝

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

9. Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում և հաստատում՝

         

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման ոլորտում օգտագործվող տեղեկագիրք՝ դիմող անձանց և նրանց ներկայացուցիչների տիպերի վերաբերյալ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

բ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման ոլորտում օգտագործվող փաստաթղթերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

գ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կենսաթոշակների տեսակների տեղեկագիրք, որոնց նկատմամբ գործում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերը

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

դ) ներկայացվող փաստաթղթերի և դրանց պատճենների բնութագրերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ե) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից ընդունվող՝ կենսաթոշակներ նշանակելու, կենսաթոշակների վճարումը կասեցնելու (դադարեցնելու) մասին որոշումների տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

զ) կենսաթոշակ սահմանելու և վճարելու համար դիմող անձանց դիմելու պատճառների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

է) ազգակցական կապի աստիճանների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ը) աշխատանքային գործունեության իրականացման ձևերի տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

թ) ուսուցման ձևերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժ) կենսաթոշակային ապահովման ոլորտում իրավասու մարմիններ ուղարկվող տեղեկությունների հարցման տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժա) հաշմանդամության խմբերի, առողջության կորստի աստիճանի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժբ) բժշկական հետազոտության արդյունքների հնարավոր նշանակությունների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժգ) մարդու օրգանիզմի հետազոտման լաբորատոր-գործիքային տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժդ) բուժառուի օրգանների և օրգանիզմի համակարգերի ֆունկցիաների խախտումների արտահայտվածության աստիճանների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժե) բուժառուի օրգանների և օրգանիզմի համակարգերի ֆունկցիաների խախտումների հիմնական տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժզ) բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու նպատակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

ժէ) հաշմանդամության պատճառների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

77, 78

 

___________________________

* Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկը։

** Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը նաև նախատեսված է տրանսպորտայի միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիի անձնագրերի) էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի շրջանակներում;