ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 24

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 27-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին» թիվ 2 կարգադրության իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախապատրաստված տեղեկատվական-վերլուծական տեղեկությունները՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ 2023 թվականի I եռամսյակի ընթացքում ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում այն խոչընդոտների վերացումը, որոնք սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով տեղադրված խոչընդոտների ռեեստրում՝ https://barriers.eaeunion.org/ru-ru/Pages/obstacles.aspx:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`