ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 140 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 1.6.4 կետի՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների լիարժեք թվայնացմանն ուղղված միջոցառումների ցանկը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների լիարժեք թվայնացմանն ուղղված միջոցառումների
|
Անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
|
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցի մշակում հետևյալի մասով՝ պետական (մունիցիպալ) գնումների (այսուհետ՝ գնումներ) ընթացակարգերը էլեկտրոնային ձևաչափով իրականացնելու անհրաժեշտության ամրագրում՝ բացառությամբ մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) կատարվող գնումների |
մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
|
«գնումների էլեկտրոնային ձևաչափ» հասկացության ճշգրտում՝ գնումների ընթացակարգերն իրականացնելիս էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) օգտագործման մասին հիմնադրույթն ամրագրելու նպատակով |
||
|
էլեկտրոնային ձևաչափով իրականացվող գնումների միջոցների ընդլայնում (էլեկտրոնային խանութներ, շրջանակային համաձայնագրեր և այլն) |
||
|
գնումների ընթացակարգերի իրականացման և գնումների մասին պայմանագրերի կնքման ժամկետների կրճատում՝ բացառությամբ մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) կատարվող գնումների |
||
|
«գնումների մասին տեղեկատվություն» հասկացության սահմանմանն առնչվող փաստաթղթերի ցանկի ընդլայնում (դրանում գնումների տարեկան պլանների ընդգրկումը, որոնք պատվիրատուների կողմից տեղադրվում են «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցում՝ գնումների մասին տեղեկատվության հասանելիության միասնական վայր ապահովող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պաշտոնական կայքերում (այսուհետ՝ վեբ-պորտալներ)) |
||
|
գնումների մասին պայմանագրերի և դրանց կից լրացուցիչ համաձայնագրերի՝ էլեկտրոնային ձևաչափով կնքման ապահովում՝ բացառությամբ մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) կատարվող գնումների |
||
|
մրցույթներ անցկացնելիս մասնակիցների առաջարկությունների գնահատման գործընթացի ավտոմատացում՝ ելնելով մրցութային փաստաթղթերով նախատեսված գնահատման չափանիշներից և առաջարկությունների համեմատությունից |
||
|
պատվիրատուի (կազմակերպչի) հանձնաժողովի նիստերի արձանագրությունների ձևավորման և պատվիրատուի (կազմակերպչի) հանձնաժողովի անդամների էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) օգտագործման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրային հարթակների կամ վեբ–պորտալի օպերատորների կողմից արձանագրությունների ձևավորման գործընթացների ավտոմատացում |
||
|
տարբեր փուլերում գնումների ընթացակարգերի իրականացման արդյունքների մասին հնարավոր մատակարարների (կատարողների, կապալառուների) ծանուցման ավտոմատացում |
||
|
մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) էլեկտրոնային ձևաչափով գնումներ իրականացնելու դեպքերի ցանկի սահմանում (այդ թվում՝ այդ գնումներին անդամ պետությունների մատակարարների (կատարողների, կապալառուների) մասնակցության հնարավորությունն ապահովելու նպատակով) |
||
|
2. Վեբ-պորտալների (էլեկտրոնային առևտրային հարթակների) ծրագրա-ապարատային համալիրների կատարելագործման անհրաժեշտության հարցի մշակում հետևյալի մասով՝ |
մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը |
անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Հանձնաժողով |
|
գնումների տարեկան պլանների, գնումների մասին փաստաթղթերի, այդ թվում՝ գնումների մասին պայմանագրերի նախագծերի, գնումների մասնակիցների առաջարկությունների ձևայնացում (մեքենայական ընթերցման ձևաչափի ներդրում) գնումների մասին տեղեկատվության, ինչպես նաև բաց տվյալների ձևաչափով գնումների մասին հաշվետվության տեղադրում |
||
|
գնումների մասնակիցների որակավորման (նախաորակավորման) ավտոմատացում՝ վեբ–պորտալի (էլեկտրոնային առևտրային հարթակների) և անդամ պետության այլ տեղեկատվական համակարգերի ու ռեսուրսների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովման միջոցով՝ այդ մասնակիցների մասին հավաստի տեղեկատվությունն օպերատիվ կերպով ստանալու նպատակով |
||
|
պայմանագրերի, բողոքների ռեեստրների, անբարեխիղճ մատակարարների (կատարողների, կապալառուների) ռեեստրի վարման գործընթացի, ինչպես նաև անդամ պետությունների պետական գանձապետարանի մարմիններ էլեկտրոնային ձևաչափով կնքված՝ գնումների մասին պայմանագրերի և դրանց կից լրացուցիչ համաձայնագրերի փոխանցման գործընթացի ավտոմատացում |
||
|
3. Անդամ պետություններում այն տեղեկատվական համակարգերի (ռեսուրսների) ստեղծման անհրաժեշտության հարցի մշակում, որոնք ապահովում են հետևյալը՝ պատվիրատուի (շահառուի) անդամ պետության բանկային երաշխիքների ռեեստրի ձևավորում |
մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը |
անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Հանձնաժողով |
|
ապրանքների ցուցակագրում և դասակարգում՝ ստանդարտացված ապրանքների ձեռքբերման նպատակով |
||
|
գնումների ընթացակարգեր իրականացնելիս համաձայնությունների հետագծելիություն |
||
|
մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) էլեկտրոնային ձևաչափով գնումների իրականացման հնարավորություն «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 25 հավելված) թիվ 3 հավելվածով սահմանված դեպքերում |
||
|
ապրանքների և դրանք արտադրողների ռեեստրների վարում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի համանմանությամբ), այդ թվում՝ ապրանքների ծագման երկիրը հաստատելու համար |
||
|
4. Վեբ-պորտալների (էլեկտրոնային առևտրային հարթակների) ծրագրա-ապարատային համալիրների լրամշակում (մշակում)՝ այլ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) հետ աշխատելու համար (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի օգտագործմամբ այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով), վեբ–պորտալներում (էլեկտրոնային առևտրային հարթակներում) և հետևյալի տեղադրում՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 169 կարգադրությամբ հաստատված՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային |
անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Հանձնաժողով |
|
անդրսահմանային տեղեկատվական փոխանակման ժամանակ օգտագործվող՝ անդամ պետությունների վստահված երրորդ կողմերի, ինչպես նաև այլ անդամ պետություններում անցկացվող գնումներին մասնակցության համար էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) տրամադրումն ապահովող՝ անդամ պետությունների հավաստագրման կենտրոնների մասին տեղեկատվություն |
ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մեկ այլ անդամ պետության կողմից փոխադարձ ճանաչմանն ուղղված միջոցառումների պլանի 6-րդ կետով սահմանված ժամկետում |
|
|
այլ անդամ պետությունների ռեզիդենտների համար գնումների նպատակներով մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մեկ այլ անդամ պետության կողմից փոխադարձ ճանաչման կանոններին համապատասխան մշակված գնումներին մասնակցության մասին հուշաթերթեր |
||
|
5. Մեկ անդամ պետության հնարավոր մատակարարների (կատարողների, կապալառուների) համար մյուս անդամ պետություններում անցկացվող գնումներին մասնակցության թույլտվությունն ավտոմատացնելու հարցի մշակում՝ հնարավոր մատակարարների (կատարողների, կապալառուների) որակավորումը հաստատելու համար անհրաժեշտ տեղեկատվության ցանկի սահմանում |
մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը |
Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) (շահագրգռվածության առկայության դեպքում) |
|
Տեղեկատվական այն համակարգերի ցանկի սահմանում, որոնց առկայությունը (հասանելիությունը) անհրաժեշտ է հնարավոր մատակարարների (կատարողների, կապալառուների) որակավորման գնահատում կատարելու համար |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|