ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 26

քաղ. Երևան

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների ընկերություններին ռեզիդենտի կարգավիճակ ստանալու ընթացակարգին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու ենթակառուցվածքին հասանելիություն տրամադրելու մասին, իրենց ընկերություններին տրամադրվող պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության բյուջետային համակարգի բյուջեների հաշվին ռեզիդենտներին տրամադրվող պետական աջակցության միջոցների։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին (կազմակերպություններին) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ ապահովելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և ընկերությունների համար Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու շնորհանդեսի անցկացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նշված արդյունաբերական գոտու տարածքում գործունեություն իրականացնելու պայմանների մասին տեղեկացմանը։

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների կառավարություններին գործարար համայնքների հետ համատեղ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում՝ Ռուսաստանի արդյունաբերական գոտու տարածքում, արտադրությունների և համատեղ ենթակառուցվածքի զարգացման համար ընկերությունների շահագրգռվածության մասին։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`