ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 49 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման նկատմամբ մշտադիտարկման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվետվությունը (այսուհետ՝ պլան), և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) և դրանցում փոփոխությունների կատարումը՝
1. Խնդրանքով դիմել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին պետական իշխանության՝ որպես տեխնիկական կանոնակարգերի մշակողներ և դրանցում փոփոխություններ կատարողներ սահմանված մարմիններին հանձնարարել ակտիվացնել աշխատանքը և այն ներկայացնել Հանձնաժողով.
ա) մինչև 2023 թվականի մարտի 1-ը՝
Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ ըստ պլանի II բաժնի 12-րդ կետի տեխնիկական կանոնակարգի նախագծում կատարված փոփոխությունների առաջին խմբագրությունը՝
Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝
ըստ պլանի I բաժնի 5-րդ և 11-րդ կետերի և II բաժնի 17-րդ, 31-35-րդ և 38-40-րդ կետերի՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և դրանց փոփոխությունների առաջին խմբագրությունը.
ըստ պլանի II բաժնի 15-րդ և 16-րդ կետերի տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների լրամշակված նախագծերը՝ դրանց կից փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ անդամ պետություններում ներպետական համաձայնեցման ուղարկելու համար.
ըստ պլանի II բաժնի 1-ին և 14-րդ կետերի ներպետական համաձայնեցման արդյունքներով ընդունված՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումները
բ) մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ Ղազախստանի Հանրապետության կառավարություն՝
ըստ պլանի II բաժնի 29-րդ կետի տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունների նախագծի առաջին խմբագրությունը.
ըստ պլանի I բաժնի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծը՝ դրան կից փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ անդամ պետություններում ներպետական համաձայնեցման ուղարկելու համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|