ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 48 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 32-րդ կետին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) 6-րդ կետի և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա՝
1. Սահմանել՝ «Բելառուսի ունիվերսալ ապրանքային բորսա» բաց բաժնետիրական ընկերությունը, «Էլեկտրական էներգիայի և հզորության շուկայի ղազախստանյան օպերատոր» բաժնետիրական ընկերությունը և «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսա» բաժնետիրական ընկերությունը՝ որպես Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպություններ․
2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպությունների կողմից Արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից, Արձանագրության 33-րդ կետում նշված ակտերով սահմանված ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի իրավունքներն ու պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) իրականացնելու նախապատրաստմանն ուղղված համալիր միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործունեության թեստային փորձարկումների անցկացումը՝ միջոցառումների պլանի 13-րդ կետին համապատասխան։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Արձանագրության 6-րդ կետով նախատեսված ակտը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |