ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵրԱԶ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱՎՏՈ» ԵՎ «ՎԱՆ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 289
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 1995 թ. N 289

քաղ. Երևան

 

«ԵրԱԶ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱՎՏՈ» ԵՎ «ՎԱՆ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «ԵրԱԶ» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 95 որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ԵրԱԶ» պետական ձեռնարկության «Ավտո» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2399 հազ. դրամ:

3. «ԵրԱԶ» պետական ձեռնարկության «Վան» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով:

4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 253 հազ. դրամ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «ԵրԱԶ» ՊՁ-ի «Ավտո» և «Վան» դուստր ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում` «ԵրԱԶ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ