ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 1995 թ. N 289
քաղ. Երևան
«ԵրԱԶ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱՎՏՈ» ԵՎ «ՎԱՆ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «ԵրԱԶ» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 95 որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ԵրԱԶ» պետական ձեռնարկության «Ավտո» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2399 հազ. դրամ:
3. «ԵրԱԶ» պետական ձեռնարկության «Վան» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով:
4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 253 հազ. դրամ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «ԵրԱԶ» ՊՁ-ի «Ավտո» և «Վան» դուստր ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում` «ԵրԱԶ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|