ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 ապրիլի 2023 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չափման միջոցների կիրառումը թույլատրելու մեխանիզմի մշակման փորձնական նախագծի (այսուհետ՝ փորձնական նախագիծ) իրականացման Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը՝ ելնելով այն բանից, որ
փորձնական նախագծի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում լիազորված մարմինները,
Ղազախստանի Հանրապետության՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորված մարմինները շահագրգռվածության դեպքում նույնպես միանում են փորձնական նախագծին,
փորձնական նախագծի իրականացման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է:
2. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համաձայնեցնել փորձնական նախագծի իրականացման միջոցառումների պլանը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
ապահովել Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման խորհրդատվական կոմիտեի կողմից փորձնական նախագծի իրականացման ընթացքի մասին տեղեկատվության կանոնավոր հիմունքներով ուսումնասիրությունը.
չափումների միասնականության ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկները նախապատրաստելիս դիտարկել փորձնական նախագծի իրականացման արդյունքների օգտագործման հնարավորությունը:
4. Խնդրանքով դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ դիտարկել փորձնական նախագծին միանալու հնարավորությունը:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|