ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 մարտի 2023 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին Արձանագրության 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և կասեցման կարգի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանում կատարվող
1. Չորրորդ սյունակի 1-ին բաժնում
ա) 2-րդ դիրքում «2022 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի II եռամսյակ» բառերով,
բ) 9-րդ դիրքում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
գ) 11-րդ դիրքում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
2. II բաժնում՝
ա) չորրորդ սյունակի 12-րդ դիրքում «2021 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի II եռամսյակ» բառերով,
բ) առաջին սյունակի 13-րդ դիրքից հանել «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) բառերը (սննդի կենսաբանորեն ակտիվ հավելումների մակնշման հատուկ պահանջները հանելու մասով թիվ 3 փոփոխություններ),
գ) 16-րդ դիրքը հանել,
դ) չորրորդ սյունակում՝
17-րդ դիրքում «2021 թվականի III եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի II եռամսյակ» բառերով,
21-րդ դիրքում «2023» թիվը փոխարինել «2025» թվով,
23-րդ դիրքում «2022 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի II եռամսյակ» բառերով,
26-րդ դիրքում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
28-րդ դիրքում «2021» թիվը փոխարինել «2022» թվով,
29-րդ դիրքում «2022 թվականի II եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի IV եռամսյակ» բառերով,
30-րդ դիրքում «2022 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի II եռամսյակ» բառերով,
31-րդ դիրքում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
33-րդ դիրքում «2022 թվականի I եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի IV եռամսյակ» բառերով,
34-րդ դիրքում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
դ) հանել 36-րդ դիրքը,
ե) չորրորդ սյունակում՝
40-րդ դիրքում «2021 թվականի I եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի IV եռամսյակ» բառերով,
41-րդ դիրքում «2022 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի II եռամսյակ» բառերով,
զ) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-րդ և 45-րդ դիրքերով՝
|
«44. «Հրդեհային անվտանգությանը և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթների ճշգրտման և հստակեցման մասով՝ դրա կիրառման պրակտիկայի արդյունքներով |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2024 թվա-կանի IV եռամ-սյակ |
38,39 |
|
45. Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) կիրառման պրակտիկայի արդյունքների, արտադրանքի առանձին տեսակների և էներգետիկ արդյունավետության դասերի նկատմամբ պահանջների խմբագրական բնույթի ուղղումների մասով |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2024 թվա-կանի III եռամ-սյակ |
2» |