ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 մայիսի 2023 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝
|
Ստեփանյան Զարուհի Վահանի՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հարցերով հանձնաժողովի միջազգային համագործակցության բաժնի պետ |
|
Բելառուսի Հանրապետությունից` | |
|
Բուլիչև Սերգեյ Տիմոֆեյի՝ |
«Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (նավթի տրանսպորտի հարցերով) |
|
Կազաչենոկ Ալինա Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
|
Ղազախստանի Հանրապետությունից` | |
|
Բուլատբաև Նուրլան Նուրմուխամբետի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Երբատիրով Կայրատ Կաիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման վարչության ղեկավար |
|
Ժունուսով Ռայիմբեկ Սերիկի՝ |
««Ղազախստան տեմիր ժոլի» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության դեպարտամենտի գլխավոր մենեջեր |
|
Զերիպբաև Միրաս Մակսետուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Ղրղզստանի Հանրապետությունից` | |
|
Շերալիև Բայալի Աբասբեկի՝ |
«Ղրղզպոչտասի» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ |
|
Շուստիկովա Լարիսա Յուրիի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության կարգավորվող ոլորտների վարչության բնական մենաշնորհների և գերիշխող կառույցների շուկաների կարգավորման բաժնի վարիչ |
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
|
Դոբկին Ալեքսեյ Գենադիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն |
|
Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն |
գ) ճշգրտել խորհրդատվական կոմիտեի անդամի պաշտոնի գրառման ձևը՝
|
Ադիլբեկ ուուլու Աբայիլդա՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով դեպարտամենտի սակագնային և գնային կարգավորման վարչության պետ |
դ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա․Գ․Ավետիսյանին, Ա․Բ Վերիգոյին, Ի․Ա․ Իվանտեին, Խ․Ժ․Աբուովային, Ա․Կ․Բուդենեևային և Մ․Վ․ Կուկիսին
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |