Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 մայիսի 2023 թվականի

թիվ 65

քաղ. Մոսկվա 

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

 

Ստեփանյան Զարուհի Վահանի՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հարցերով հանձնաժողովի միջազգային համագործակցության բաժնի պետ

Բելառուսի Հանրապետությունից`

Բուլիչև Սերգեյ Տիմոֆեյի՝

«Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (նավթի տրանսպորտի հարցերով)

Կազաչենոկ Ալինա Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից`

Բուլատբաև Նուրլան Նուրմուխամբետի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ

Երբատիրով Կայրատ Կաիրի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման վարչության ղեկավար

Ժունուսով Ռայիմբեկ Սերիկի՝

««Ղազախստան տեմիր ժոլի» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության դեպարտամենտի գլխավոր մենեջեր

Զերիպբաև Միրաս Մակսետուլի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից`

Շերալիև Բայալի Աբասբեկի՝

«Ղրղզպոչտասի» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ

Շուստիկովա Լարիսա Յուրիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության կարգավորվող ոլորտների վարչության բնական մենաշնորհների և գերիշխող կառույցների շուկաների կարգավորման բաժնի վարիչ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Դոբկին Ալեքսեյ Գենադիի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն

 

գ) ճշգրտել խորհրդատվական կոմիտեի անդամի պաշտոնի գրառման ձևը՝

 

Ադիլբեկ ուուլու Աբայիլդա՝

Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով դեպարտամենտի սակագնային և գնային կարգավորման վարչության պետ

 

դ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա․Գ․Ավետիսյանին, Ա․Բ Վերիգոյին, Ի․Ա․ Իվանտեին, Խ․Ժ․Աբուովային, Ա․Կ․Բուդենեևային և Մ․Վ․ Կուկիսին

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան