ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 հունիսի 2024 թվականի

թիվ 7

քաղ. Նեսվիժ

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով 2023 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի մասին ամենամյա հաշվետվության, ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա Եվրասիական տնտեսական միության օրգանների՝ նորմատիվ իրավական բնույթի ակտերի փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի, որոնք կարող են ազդեցություն գործել ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա, կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգը Եվրասիական տնտեսական միությունում անցկացնելու համար իրավական հիմքի ձևավորման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատումը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգերի ներդրման աշխատանքը, որոնք կարող են ազդեցություն գործել ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա.

2026 թվականին Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերն անցկացնելու մոնիթորինգի մասին հաշվետվությունը (2024-2025 թվականների համար)։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան