ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 մայիսի 2024 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
«ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 20 ՀԱՎԵԼՎԱԾ) 20-ՐԴ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված՝ 2023 թվականին անցկացված աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2025 թվականի I կիսամյակում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված՝ 2024 թվականին կատարված աշխատանքի արդյունքների մասին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված տեղեկատվությունը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |