ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


29 մայիսի 2024 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա 

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին խնդրանքով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Նախքան «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության (սույն պայմանագրի թիվ 8 հավելված) 291-րդ կետի երրորդ և յոթերորդ պարբերություններով նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերն ուժի մեջ մտնելն այն ժամկետները, որոնց ընթացքում կարող է մաքսային մարմին ներկայացվել առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում ներմուծված ապրանքը սպառելու հաստատումը, սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:».

2) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301 կետով.

«301. Սույն հիմնադրույթի 30-րդ կետի դրույթները կիրառվում են հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառելու կամ չկիրառելու հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների նկատմամբ՝ հաշվի առնելով «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 8 հավելված) VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմը՝ այդ մեխանիզմի կիրառման ժամանակահատվածում:».

3) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 8 հավելված)՝

VIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VIII. Հատուկ մեխանիզմը՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս

 

1. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 30-րդ կետի կիրառման առանձնահատկությունները՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումների առնչությամբ

 

275. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան ներկայացված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու (չկիրառելու) մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը չեղարկելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը պետք է պարունակի Հանձնաժողովի կոլեգիայի որոշման այդպիսի չեղարկման կամ դրանում փոփոխություն կատարելու տնտեսական հիմնավորումը (փոփոխություններ կատարելու մասին առաջարկը ներկայացնելու դեպքում՝ նշելով այդ փոփոխությունները):

276. Հանձնաժողովի կոլեգիայի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու (չկիրառելու) մասին որոշումը, որի նկատմամբ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետի չորրորդ կամ հինգերորդ պարբերությանը համապատասխան ներկայացվել է առաջարկ, ուժի մեջ չի մտնում և կասեցվում է Միջկառավարական խորհրդի կողմից հարցը քննարկվելու և այդ քննարկման արդյունքներով համապատասխան որոշում ընդունվելու համար անհրաժեշտ ժամկետով կամ նախքան Հանձնաժողովի կոլեգիայի տվյալ որոշման մեջ այն փոփոխություններն ուժի մեջ մտնելը, որոնք, սույն արձանագրության 282-րդ կետին համապատասխան, ընդունվել են՝ ելնելով Միության դատարանի եզրակացության մեջ պարունակվող եզրահանգումներից:

277. Ուսումնասիրություններն անցկացնող մարմինը պատրաստում է եզրակացություն՝ Հանձնաժողովի կոլեգիայի այն որոշումը փոփոխելու վերաբերյալ առաջարկներով, որը, սույն արձանագրության 276-րդ կետին համապատասխան, կասեցվել է՝ հավասարակշռվածության սկզբունքին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

278. Հավասարակշռվածության սկզբունքն այն է, որ անդամ պետության՝ իր տնտեսական հիմնավորման մեջ շարադրված շահերին վնաս պատճառելու հիմնավորված ռիսկերը բացառվեն՝ սույն կարգին համապատասխան, անդամ պետությունների տնտեսության ճյուղի շահերի պաշտպանությունն ապահովելու պայմանով:

279. Անդամ պետության շահերին վնասի պատճառման հիմնավորված ռիսկերի բացառման մասով հավասարակշռվածության սկզբունքի պահպանման չափանիշ է համարվում այդպիսի հիմնավորված ռիսկերի բնույթից ելնելով հետևյալ միջոցների կիրառումը.

1) դիմումատու հանդիսացող արտադրողների և դիմումին կողմ արտահայտված արտադրողների համար վարքագծային առաջարկությունները՝ անդամ պետությունների սպառողների խտրականություն, անդամ պետությունների սպառողների համար ապրանքի ֆիզիկական և (կամ) գնային անհասանելիություն թույլ չտալու առնչությամբ, ինչպես նաև շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող արտադրողների համար այլ անհրաժեշտ պայմաններ, ներառյալ՝ գների չհիմնավորված աճը թույլ չտալը.

2) արտադրողների կողմից վարքագծային առաջարկությունների պահպանման և շուկայում իրավիճակի վերլուծության վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման իրացման մշտադիտարկում.

3) վարքագծային առաջարկությունների էական խախտումների և (կամ) շուկայում իրավիճակի բացասական փոփոխությունների ռիսկերի իրագործման դեպքում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի փոփոխման կամ չեղարկման նպատակներով կրկնակի ուսումնասիրության անցկացում։

280. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի եզրակացությունը պետք է հիմնվի անդամ պետության տնտեսական հիմնավորման մեջ շարադրված ռիսկերի (այդ թվում՝ անդամ պետությունների սպառողների խտրականության, ապրանքի անհասանելիության առաջացման ռիսկերը՝ հաշվի առնելով շուկայի կառուցվածքը, և այլ ռիսկեր) և անդամ պետությունների տնտեսության ճյուղի շահերի ընդհանուր վերլուծության արդյունքների վրա։

281. Միջկառավարական խորհրդի կողմից որոշում ընդունելիս ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) բացակայության դեպքում հարցը դրվում է Միջկառավարական խորհրդի կրկնակի քննարկմանը՝ փոխընդունելի լուծում փնտրելու և մշակելու համար։

Միջկառավարական խորհրդի կողմից փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 276-րդ կետին համապատասխան կասեցված որոշումն ուժի մեջ է մտնում Միջկառավարական խորհրդի որոշմանը համապատասխան դրանում փոփոխություններ կատարելուց հետո:

282. Կրկնակի քննարկման ժամանակ Միջկառավարական խորհրդի փոխըմբռնելի լուծման բացակայության դեպքում Հանձնաժողովը դիմում է Միության դատարան, Միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 46-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ, սույն արձանագրության 277-280-րդ կետերին համապատասխան, հավասարակշռվածության սկզբունքի պահպանման մասով պարզաբանման մասին դիմումով (դրանում ուսումնասիրություններն անցկացնող մարմնի եզրակացության վրա հիմնված առաջարկվող լրացումներով ու փոփոխություններով)։

Հանձնաժողովի կոլեգիան սահմանված կարգով կրկնակի քննարկում է հարցը և Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 276-րդ կետին համապատասխան կասեցված որոշումը համապատասխանեցնում է Միության դատարանի եզրակացության մեջ պարունակվող եզրահանգումների հետ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով:

283. Սույն արձանագրության 277-282-րդ կետերով նախատեսված ընթացակարգերն իրականացվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 281-րդ և 282-րդ կետերով նախատեսված փոփոխված որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ժամկետներում, սակայն Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը սույն արձանագրության 276-րդ կետին համապատասխան կասեցնելու ամսաթվից հետո 12 ամսից ոչ ուշ։

284. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 282-րդ կետին համապատասխան ընդունված որոշման առնչությամբ արվել է առաջարկ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետի չորրորդ կամ հինգերորդ պարբերությանը համապատասխան, հարցը դրվում է Բարձրագույն խորհրդի առաջիկա նիստում քննարկման՝ փոխընդունելի լուծում գտնելու և մշակելու համար՝ առանց սույն արձանագրության 276-282-րդ կետերով նախատեսված ընթացակարգերը կատարելու։

 

2. Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 282-րդ կամ 284-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտած որոշման իրացման մշտադիտարկումը

 

285. Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 282-րդ կամ 284-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտած որոշման հիման վրա կիրառվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի գործողության ժամկետի յուրաքանչյուր 12 ամիսը լրանալուց հետո Հանձնաժողովն անցկացնում է մշտադիտարկում՝ ապրանք սպառողների նկատմամբ նշված միջոցի ազդեցության և դիմող-արտադրողների կողմից այն միջոցների իրականացման վերաբերյալ, որոնք, պայմանավորված հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմամբ, նպաստում են փոփոխվող տնտեսական պայմաններին տնտեսության ճյուղի հարմարեցմանը:

Յուրաքանչյուր այդպիսի մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը Հանձնաժողովը ներկայացնում է Միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

3. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումներ ընդունելու առանձնահատկությունները

 

286. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քվեարկության արդյունքներով ուսումնասիրություն անցկացնող մարմնի կողմից առաջարկվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին որոշում չի ընդունվել, Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն է ներկայացվում միջոցը չկիրառելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է սահմանված կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հիմնավորված առարկությունների հիման վրա:

Ուսումնասիրություններ անցկացնող մարմնի կողմից առաջարկված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը դեմ քվեարկած Հանձնաժողովի կոլեգիայի յուրաքանչյուր անդամի գրավոր հիմնավորված առարկությունները, բացառությամբ գաղտնի բնույթի տեղեկությունների, Հանձնաժողովի կոլեգիայի որոշման հետ մեկտեղ հրապարակվում են «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում։

 

4. Վարքագծային առաջարկություններ արտադրողների համար

 

287. Ուսումնասիրություններ անցկացնող մարմինը դիմումատու հանդիսացող և դիմումին կողմ արտահայտված արտադրողների համար մշակում է վարքագծային առաջարկություններ, որոնք դառնում են հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին որոշման անբաժանելի մասը՝ հետևյալ դեպքերից մեկի ժամանակ.

եթե անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից սույն արձանագրության 221-րդ կետին համապատասխան անցկացված գնահատման արդյունքներով եզրակացություն է տրվել Միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ենթադրյալ բացասական ազդեցության մասին.

եթե անդամ պետության գործադիր իշխանության՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման ոլորտում դիրքորոշում ձևավորելու և Հանձնաժողով ուղարկելու համար լիազորված մարմնից (այսուհետ՝ իրավասու մարմին) ստացվել է դիմում՝ քննարկման օբյեկտ հանդիսացող ապրանք սպառողների խտրականության և (կամ), հաշվի առնելով շուկայի կառուցվածքը, ապրանքի անհասանելիության առաջացման ռիսկերի հիմնավորմամբ։

Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ենթադրյալ բացասական ազդեցության մասին եզրակացությունների հետ միասին իրավունք ունի ուսումնասիրություններ անցկացնող մարմին ներկայացնելու վարքագծային առաջարկությունների պահպանման վերաբերյալ առաջարկներ։

288. Վարքագծային առաջարկությունները կարող են ներառել անդամ պետությունում սպառողների խտրականություն և (կամ) ապրանքի անհասանելիության առաջացում չթույլատրող միջոցներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ պայմաններ:

289. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի կողմից վարքագծային առաջարկությունների զգալի խախտումներ հաստատվելու դեպքում հնարավոր կարճ ժամկետում, որը, որպես կանոն, չի գերազանցում ուսումնասիրությունն սկսելու օրվանից 6 ամիսը, անցկացվում է կրկնակի ուսումնասիրություն, որի արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխվում կամ չեղարկվում է՝ ելնելով ապրանքային շուկայի համար խախտումների հետևանքների ծանրությունից:

 

5. Տեղեկատվության հավաքագրումը

 

290. Սույն արձանագրության VI բաժնի դրույթները, որոնք վերաբերում են ուսումնասիրություններն անցկացնող մարմնի հարցմամբ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեղեկատվության տրամադրմանը, կիրառվում են սույն բաժնով նախատեսված մշտադիտարկման նկատմամբ:

 

6. Գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման դեպքում անդամ պետությունների տնտեսության ճյուղը որոշելու առանձնահատկությունները

 

291. Այն դեպքում, երբ անդամ պետությունների տնտեսության ճյուղն ընկալվում է սույն արձանագրության 233-րդ կետով սահմանված իմաստով, առանձնացված մրցակցող շուկայի տարածքը համընկնում է մեկ կամ մի քանի անդամ պետությունների տարածքների հետ, և ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է որոշում՝ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին, այդպիսի միջոցը կիրառվում է բացառապես ուսումնասիրվող առանձնացված մրցակցային շուկայի տարածքում օգտագործման համար մատակարարվող ապրանքների ներմուծման նկատմամբ:

Հակագնագցման կամ փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված որոշմանը համապատասխան՝ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու դեպքում այդպիսի տուրքի վճարումն իրականացվում է առանձնացված մրցակցող շուկա մտնող անդամ պետության տարածք ներմուծվող և այն մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայմանը հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարումն է։

Գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի գումարը ենթակա է վերադարձի՝ սույն արձանագրության հավելվածով նախատեսված կարգով։ Ժամկետը, որի ընթացքում այդպիսի հաստատումը կարող է ներկայացվել մաքսային մարմին, սահմանում է Հանձնաժողովը:

Առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքը սպառելու հաստատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից և կարող է անդամ պետությունների օրենսդրության կիրառում նախատեսել։

Առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածք ներմուծվող և այն մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայմանը հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարումն է, տրամադրվում է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի:

Հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի այն գումարի չափով դրամական միջոցներով (փողերով), որը ենթակա կլիներ վճարման՝ առանձնացված մրցակցող շուկա մտնող անդամ պետության տարածքում այդպիսի ապրանքների ներմուծման կամ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով այդպիսի ապրանքը ձևակերպելու դեպքում։

Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ գործադիր իշխանության լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում, որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորությունների կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողերի) գումարները ենթակա են վերադարձի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի: Ժամկետը, որի ընթացքում այդպիսի հաստատումը կարող է ներկայացվել մաքսային մարմին, սահմանում է Հանձնաժողովը։

Նշված հաստատումը սույն կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողերի) գումարը ենթակա է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման հաշվին հաշվանցման և ըստ սույն արձանագրության հավելվածով նախատեսված կարգի՝ հաշվեգրման և բաշխման:

292. Սույն արձանագրության 291-րդ կետի դրույթները տարածվում են նաև նախնական հակագնագցման տուրք կամ նախնական փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառման դեպքերի վրա։

Սույն արձանագրության 83-րդ, 84-րդ, 86-րդ, 146-րդ, 147-րդ և 149-րդ կետերում նշված հանգամանքները վրա հասնելու դեպքում որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողերի) գումարը ենթակա է վերադարձման՝ այդ կետերով նախատեսված կարգով։ Ուսումնասիրություն իրականացնող մարմինն անդամ պետությունների մաքսային մարմիններին ժամանակին տեղեկացնում է այդպիսի հանգամանքների վրա հասնելու մասին։

 

7. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի և իրավասու մարմինների փոխգործակցությունը

 

293. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի՝ իրավասու մարմնի հետ ուսումնասիրություններ անցկացնելու հարցերի շուրջ փոխգործակցությունը կազմակերպելու նպատակով իրավասու մարմիններն ապահովվում են ուսումնասիրության նյութերին հասանելիությամբ՝ հաշվի առնելով հետևյալ դրույթները.

1) ուսումնասիրություններն անցկացնող մարմինն ուսումնասիրության ընթացքում, հաշվի առնելով սույն արձանագրության 258-րդ կետի պահանջները, իրավասու մարմիններին, իրենց հարցման հիման վրա, տալիս է սույն արձանագրության 213-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերությունների մեջ նշված տեղեկություններին ծանոթանալու հնարավորություն՝ «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, այդ տեղեկություններին հասանելիություն ապահովելու միջոցով կամ ուսումնասիրություններն անցկացնող մարմնի կողմից սահմանված այլ եղանակով, ինչպես նաև տալիս է հնարավորություն ուսումնասիրություններն անցկացնող մարմնի տրամադրության տակ եղած՝ Միության և անդամ պետությունների ապրանքային շուկաների կառուցվածքի ու կոնյունկտուրայի մասին տեղեկատվությանը ծանոթանալու համար.

2) իրավասու մարմինները երրորդ անձանց չեն փոխանցում և այլ եղանակով չեն հրապարակում ուսումնասիրության անցկացման հետ կապված տեղեկատվությունը։

 

8. Մրցակցության վրա պաշտպանական միջոցների ազդեցության հետևանքների գնահատումը

 

294. Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման համար հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից միջոցի գործողության ժամկետը լրանալու հետ կապված՝ սույն արձանագրության 31-րդ, 109-րդ և 174-րդ կետերի հիման վրա անցկացվող կրկնակի ուսումնասիրությունների շրջանակներում անցկացվում է կիրառվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի՝ մրցակցության վրա ազդեցության հետևանքների գնահատում՝ սույն արձանագրության 221-րդ կետին համապատասխան մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության հետ գնահատում անցկացնելու շրջանակներում:

 

9. Սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը

 

295. Անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով սկզբնական ժամանակահատվածում, որը կազմում է ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին» 202 թվականի __________ ___-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 2 տարի, և հաջորդող 2-ամյա ժամանակահատվածների ընթացքում, եթե սկզբնական կամ հաջորդող 2-ամյա ժամանակահատվածները լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, Հանձնաժողով չի ներկայացվում անդամ պետության կառավարության ղեկավարի՝ սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը կասեցնելու մասին ծանուցումը: Հանձնաժողովը նշված ծանուցումն ստանալու մասին տեղեկացնում է մյուս անդամ պետություններին այն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Նշված ծանուցումն ստանալու դեպքում անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովը դադարում են սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով առաջնորդվելը՝ սկզբնական կամ հերթական 2-ամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մինչև Միջկառավարական խորհրդի համապատասխան որոշումն ընդունելը:

Ուսումնասիրություններն անցկացնող մարմինը հրապարակում է սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը կասեցնելու մասին տեղեկատվությունը «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, նախապես, սակայն սկզբնական կամ հաջորդող 2-ամյա ժամանակահատվածը լրանալուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ:

Նախքան նշված ծանուցումն ուղարկելն անդամ պետությունն իր մտադրության մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և խորհրդատվություններ անցկացնելու հարցում ուղարկում՝ առկա մտահոգությունները կարգավորելու նպատակով:

Սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովը շարունակում են առաջնորդվել սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով: Ընդ որում՝ 2-ամյա ժամանակահատվածների ընթացքը հաշվվում է այդ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից:

296. Հատուկ մեխանիզմի կիրառումն սկսելու կամ վերսկսելու ամսաթվով անցկացվող ուսումնասիրությունների վրա սույն բաժնի դրույթները տարածվում են միայն ուսումնասիրության ընթացքը չխախտող մասով։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ IX բաժին.

 

«IX. Եզրափակիչ դրույթներ

 

1. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշումները դատական կարգով բողոքարկելու առանձնահատկությունները

 

297. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված՝ Հանձնաժողովի որոշումները և (կամ) գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին գործերը քննելու կարգը և առանձնահատկությունները որոշվում են Միության դատարանի ստատուտով (Պայմանագրի թիվ 2 հավելված) և Միության դատարանի կանոնակարգով։

 

2. Միության դատարանի որոշումների կատարումը

 

298. Հանձնաժողովն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Միության դատարանի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառմանը վերաբերող որոշումները կատարելու համար։ Միության դատարանի կողմից Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչված Հանձնաժողովի որոշումը Հանձնաժողովի կողմից համապատասխանեցվում է Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին՝ ուսումնասիրություններ անցկացնող մարմնի նախաձեռնությամբ Միության դատարանի որոշումը կատարելու համար անհրաժեշտ կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու միջոցով։

Կրկնակի ուսումնասիրություն իրականացնելիս, հաշվի առնելով համապատասխան տարբերությունները, կիրառվում են ուսումնասիրության անցկացմանն առնչվող դրույթները։

Սույն կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը, որպես կանոն, չի գերազանցում 9 ամիսը։

 

3. Ուսումնասիրության ընթացակարգերի վարչարարությունը

 

299. Սույն արձանագրության կատարման նպատակով Հանձնաժողովը որոշումներ է ընդունում ուսումնասիրություն սկսելու, անցկացնելու, ավարտելու և (կամ) կասեցնելու ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների արդյունքում չպետք է փոփոխվեն Պայմանագրի դրույթները, կամ դրանք չպետք է հակասեն այդ դրույթներին։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ______________ քաղաքում 202___ թվականի __________-ի «_____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան