ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 268
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 1995 թ. N 268

Քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 96 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Իզաբելլա» կոոպերատիվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել իր կողմից վարձակալված` Երևանի «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղվարդի լայն սպառման ապրանքների N 1 արտադրամասի` 2727 հազ. դրամ արժեքով գույքը:

2. Թույլատրել «Կողբ» կոոպերատիվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել իր կողմից վարձակալված` Երևանի «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղվարդի լայն սպառման ապրանքների N 2 արտադրամասի` 3248 հազ. դրամ արժեքով գույքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Իզաբելլա» և «Կողբ» կոոպերատիվներին իրենց կողմից վարձակալված գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում` «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ