ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
4 հուլիսի 2023 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ՝ «ՕՐ ԱՌԱՋ» ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 32-րդ կետին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) 7-րդ կետի՝
1. Սահմանել «Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի կառավարիչ» բաժնետիրական ընկերությունը՝ որպես Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգիայի «օր առաջ» կենտրոնացված առևտրի կազմակերպում իրականացնող կազմակերպություն:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ստորագրման ներկայացնել՝
1) Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից՝
ա) մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամկետում Արձանագրության 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված կանոնների նախագծերը, որոնցով նախատեսվում են էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպության գործունեության և պարտականությունների կատարման վերահսկման մասին դրույթները.
բ) մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամկետում Արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոնների նախագիծը, որով նախատեսվում են էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպության գործունեության և պարտականությունների կատարման վերահսկման մասին դրույթները.
2) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝
ա) մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ընկած ժամկետում սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպության կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կատարվող գործողությունների վերահսկման լիազորությունների վերապահմանն առնչվող՝ էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին դրույթի մեջ կատարվող փոփոխությունները.
բ) մինչև 2024 թվականի հունիսի 1-ն ընկած ժամկետում էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդին սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպության կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կատարվող գործողությունների վերահսկման լիազորությունների վերապահմանն առնչվող դրույթի մեջ կատարվող փոփոխությունները:
3. Դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ միջոցառումների պլանի 13-րդ կետին համապատասխան, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացումը հաշվի առնելով՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված կազմակերպության կողմից Արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից Արձանագրության 12-րդ և 33-րդ կետերում նշված ակտերով սահմանված «օր առաջ» կենտրոնացված առևտրի օպերատորի իրավունքների և պարտականությունների (գործառույթների և լիազորությունների) իրականացման նախապատրաստմանն ուղղված համալիր միջոցառումների անցկացումն ապահովելու խնդրանքով:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, բացառությամբ սույն կարգադրության 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Արձանագրության 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ակտերն ընդունվելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|