Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 116

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 28 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 9-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջների պահպանումը, և «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 28 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի նոյեմբերի 23-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 116 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 9-ի թիվ 28 որոշման մեջ կատարվող

 

1. Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 1051-1056 դիրքերով.

 

«

1051

 

ՄԱԿ-ի թիվ 67 (01) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են՝

I. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների պաշտոնական հաստատմանը, որոնց շարժիչներն աշխատում են հեղուկացված նավթային գազով։

II. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների պաշտոնական հաստատմանը, որոնք համալրված են հեղուկացված նավթային գազը որպես վառելիք օգտագործելու համար հատուկ սարքավորումներով՝ այդպիսի սարքավորումների տեղակայման առումով»

կամ ՄԱԿ-ի թիվ 67 (02) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումներին, որոնց շարժիչներն աշխատում են հեղուկացված նավթային գազով։

II. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների, որոնք համալրված են հեղուկացված նավթային գազը որպես վառելիք օգտագործելու համար հատուկ սարքավորումներով՝ այդպիսի սարքավորումների տեղակայման առումով»

 

1052

 

ՄԱԿ-ի թիվ 110 (03) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Այն ավտոտրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների տարրերի, որոնց շարժիչներն աշխատում են սեղմված բնական գազով (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազով (ՀԲԳ)։

II. Տրանսպորտային միջոցների՝ դրանց շարժիչներում սեղմված բնական գազի (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) օգտագործման համար պաշտոնապես հաստատված տեսակի հատուկ սարքավորումների տարրերի տեղադրման առումով»,

Կիրառվում են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

ՄԱԿ-ի թիվ 110 (04) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Այն ավտոտրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների տարրերի, որոնց շարժիչներն աշխատում են սեղմված բնական գազով (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազով (ՀԲԳ)։

II. Տրանսպորտային միջոցների՝ դրանց շարժիչներում սեղմված բնական գազի (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) օգտագործման համար պաշտոնապես հաստատված տեսակի հատուկ սարքավորումների տարրերի տեղադրման առումով»

Կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից

1053

 

ՄԱԿ-ի թիվ 115 (00) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Հատուկ ձևափոխված ՀՆԳ (հեղուկացված նավթային գազ) համակարգերի, որոնք նախատեսված են մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար,

որոնց շարժիչներում օգտագործվում է ՀՆԳ։

II. Հատուկ ձևափոխված ՍԲԳ (սեղմված բնական գազ) համակարգերի, որոնք նախատեսված են մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար,

որոնց շարժիչներում օգտագործվում է ՍԲԳ»

 

1054

 

ԳՕՍՏ 34491-2018-ի 5-րդ, 7-րդ և 8-րդ բաժիններ «Գյուղատնտեսական տրակտորների և մեքենաների վերասարքավորում՝ գազաշարժիչային վառելիքով աշխատելու համար։ Անվտանգության պահանջներ»

 

1055

 

ԳՕՍՏ 34494-2018 «Գազաշարժիչային վառելիքով աշխատող տրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»

 

1056

 

ԳՕՍՏ 34495-2018 «Գազաշարժիչային վառելիքով աշխատող տրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ. Հեղուկացված բնական գազով աշխատող տրակտորների և գյուղատնտեսական մեքենաներին ներկայացվող անվտանգության պահանջներ»

 
»:

 

2. Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 861-864 դիրքերով.

 

«

861

 

ՄԱԿ-ի թիվ 67 (01) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են՝

I. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների պաշտոնական հաստատմանը, որոնց շարժիչներն աշխատում են հեղուկացված նավթային գազով։

II. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների պաշտոնական հաստատմանը, որոնք համալրված են հեղուկացված նավթային գազը որպես վառելիք օգտագործելու համար հատուկ սարքավորումներով՝ այդպիսի սարքավորումների տեղակայման առումով։

կամ ՄԱԿ-ի թիվ 67 (02) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների, որոնց շարժիչներն աշխատում են հեղուկացված նավթային գազով։

II. М և N կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների, որոնք համալրված են հեղուկացված նավթային գազը որպես վառելիք օգտագործելու համար հատուկ սարքավորումներով՝ այդպիսի սարքավորումների տեղակայման առումով»

 

862

 

ՄԱԿ-ի թիվ 110 (03) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Այն ավտոտրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների տարրերի, որոնց շարժիչներն աշխատում են սեղմված բնական գազով (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազով (ՀԲԳ)։

II. Տրանսպորտային միջոցների՝ դրանց շարժիչներում սեղմված բնական գազի (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) օգտագործման համար պաշտոնապես հաստատված տեսակի հատուկ սարքավորումների տարրերի տեղադրման առումով»,

Կիրառվում են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

ՄԱԿ-ի թիվ 110 (04) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Այն ավտոտրանսպորտային միջոցների հատուկ սարքավորումների տարրերի, որոնց շարժիչներն աշխատում են սեղմված բնական գազով (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազով (ՀԲԳ)։

II. Տրանսպորտային միջոցների՝ դրանց շարժիչներում սեղմված բնական գազի (ՍԲԳ) և (կամ) հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) օգտագործման համար պաշտոնապես հաստատված տեսակի հատուկ սարքավորումների տարրերի տեղադրման առումով»

Կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից

863

 

ՄԱԿ-ի թիվ 115 (00) կանոններ «Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են հետևյալի պաշտոնական հաստատմանը.

I. Հատուկ ձևափոխված ՀՆԳ (հեղուկացված նավթային գազ) համակարգերի, որոնք նախատեսված են մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար, որոնց շարժիչներում օգտագործվում է ՀՆԳ։

II. Հատուկ ձևափոխված ՍԲԳ (սեղմված բնական գազ) համակարգերի, որոնք նախատեսված են մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար, որոնց շարժիչներում օգտագործվում է ՍԲԳ»

 

864

 

ԳՕՍՏ 34492-2018 «Գազաշարժիչային վառելիքով աշխատող տրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ. Փորձարկման մեթոդներ»

 

»: