ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


24 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 21

քաղ. Երևան 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի կցվող ցանկը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բ․Ա․ Սագինտաևին՝ սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը սահմանված կարգով ուղարկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 24-ի

 թիվ 21 կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի

 

1. Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման մասին: