ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
1. Հաստատել՝ նույնականացման միջոցներով «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորմանը ներկայացվող մոտեցումների փոփոխությանն ուղղված միջոցառումների կցվող պլանը («ճանապարհային քարտեզը»)։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 36 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
նույնականացման միջոցներով «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորմանը ներկայացվող մոտեցումների փոփոխությանն ուղղված միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
|
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Իրագործման ձևը |
Կատարողը |
|
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան՝ նույնականացման միջոցներով «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի որոշման մշակում և ընդունում, որը նախատեսում է՝
նշված որոշումն ուժի մեջ մտնելը 2025 թվականի հոկտեմբերին
հսկիչ (նույնականացման) նշաններով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 86 որոշմանը համապատասխան դրոշմավորված՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» (այսուհետ՝ մորթուց արտադրատեսակներ) ապրանքային դիրքի ապրանքների մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ շրջանառության մեջ գտնվելը, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 86 որոշմանը համապատասխան՝ հսկիչ (նույնականացման) նշաններով մորթուց արտադրատեսակների դրոշմավորման մասով 2026 թվականի մարտի 1-ից արգելքի սահմանումը
2026 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 86 որոշումը |
2025 թվականի ապրիլ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
2. Նույնականացման միջոցներով դրոշմավորված մորթուց արտադրատեսակների մասին տեղեկությունների փոխանակման ապահովմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մշակում և ընդունում։ |
2025 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
3. Փոփոխություններ կատարելու մասին (2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտնելով) Հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող որոշումների մշակում և ընդունում ՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի մասին» թիվ 257 որոշման մեջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմում» թիվ 171 որոշման մեջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 177 որոշման մեջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 75 որոշման մեջ |
2025 թվականի ապրիլ |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներ |
Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|