ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 1 ապրիլի 2025 թվականի  | 
 թիվ 32  | 
 քաղ. Մոսկվա  | 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Բ. Սագինտաև  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի ապրիլի 1-ի թիվ 32 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժինը ПГ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| 
 «Ղազախստանի Հանրապետություն ու Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2826 12 000 0 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինի ֆտորիդի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թրծած անոդների և կատոդների՝ ալյումինի արտադրության համար նախատեսված, նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում  | 
 ФА  | 
| 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերով դասակարգվող՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված, թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ կարի թելերի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում  | 
 ШН  | 
| 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ օղլակ-շղթաների առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում  | 
 М3».  | 
բ) 4․4 ենթաբաժնի 4․4․1 կետում՝ ЛО ծածկագրով դիրքում «արևածաղկի և եգիպտացորենի» բառերը փոխարինել «գյուղատնտեսական մշակաբույսերի» բառերով․
գ) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| 
 «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ռեեստրում ներառված ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման գործառույթ ունեցող օպերացիոն համակարգով POS տերմինալների և դրանց վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում  | 
 РО  | 
| 
 Ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման համար նախատեսված՝ կտրոնի ներկառուցված տպիչով և օպերացիոն համակարգով էլեկտրոնային սարքվածքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ լիազորված հարկային մարմնի կողմից հաստատվող ցանկի համաձայն  | 
 ПЧ  | 
| 
 Ղրղզստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 24․2 կետում նշված էլեկտրոնային սարքվածքների վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված՝ դրանց լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում  | 
 КЗ  | 
| 
 Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից սահմանվող սուբյեկտների կողմից ներմուծվող՝ սպորտի զարգացման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում  | 
 РИ»։  | 
2. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 766 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| 
 «767  | 
 AITO  | 
| 
 768  | 
 AVATR  | 
| 
 769  | 
 BAOJUN  | 
| 
 770  | 
 CUPRA  | 
| 
 771  | 
 DS  | 
| 
 772  | 
 DUCATI  | 
| 
 773  | 
 GENESIS  | 
| 
 774  | 
 HIPHI  | 
| 
 775  | 
 HOBBY  | 
| 
 776  | 
 HOZON  | 
| 
 777  | 
 HYMER  | 
| 
 778  | 
 KNAUS  | 
| 
 779  | 
 LEAPMOTOR  | 
| 
 780  | 
 LYNK  | 
| 
 781  | 
 MENGSHI  | 
| 
 782  | 
 NIO  | 
| 
 783  | 
 POLAR STONE  | 
| 
 784  | 
 POLESTAR  | 
| 
 785  | 
 RAM  | 
| 
 786  | 
 ROEWE  | 
| 
 787  | 
 SERES  | 
| 
 788  | 
 SHENLAN  | 
| 
 789  | 
 SWIFT  | 
| 
 790  | 
 WELTMEISTER (WEIMAR)  | 
| 
 791  | 
 XPENG  | 
| 
 792  | 
 YANGWANG»։  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|