Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.10.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 հոկտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 63-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշման.

1) 1-ին կետով սահմանված N 1 հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուների դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշիվներ: Ժամանակավոր հատուկ հաշիվներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում։

Այդ հաշվի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ժամանակավոր հատուկ հաշիվների բացման նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների անունից քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու իրավունք ունեն լիազոր ներկայացուցիչները։

Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում ժամանակավոր հատուկ հաշիվը բացվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի անվամբ:

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում ժամանակավոր հատուկ հաշիվը կարող է բացվել համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի անվամբ կամ նրանց լիազոր ներկայացուցչի անվամբ:»,

2) 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025 թ. հոկտեմբերի 18-ի N 63-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025 թ. մարտի 27-ի N 18-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

_________________________________   ________________________________________________________________

             ընտրության անվանում                          թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանում

_______________________________________________

հաշվետու ժամանակահատված

 

Մուտքեր

    

Ծախսեր

Հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը

 Մուծման գումարի չափը (ՀՀ դրամ)

Մուծում կատարած անձանց տվյալները

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկա-րագրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռք-բերման ծախսերի ժամա-նակա-գրությունը

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկա-րագրված ձեռքբերված ապրանք-ների և ծառայու-թյունների անվանումը

Ծախսերի չափը
(ՀՀ դրամ)

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկա-րագրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը, իսկ կատարվելիք ծախսերի դեպքում՝ կատարման անհրա-ժեշտու-թյունը հավաստող փաստա-թղթերի տվյալները

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկա-րագրված ապրանք-ների և ծառայու-թյունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի չափը, որոնց վճարումն իրակա-նացվելու է հայտարա-րագիրը ներկայաց-նելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից հետո

Հիմնա-դրամից կատար-ված ծախսի փաստացի չափը

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկա-րագրված ապրանք-ների և ծառայու-թյունների շուկա-յական արժեքը

1

2

3

 

4

5

6

7

8

9

                   

Ընդամենը

     

Ընդամենը

       

Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը  
Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը  

 

Հիմնադրամում մնացած
գումարի չափ
ը

 

 

 

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:

______________________________________________________________________________________________

թեկնածուի ստորագրություն թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն օր, ամիս, տարեթիվ

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի հերթական, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ՝ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության (բացառությամբ՝ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման համար կատարված ծախսերի վերաբերյալ:

1.3 Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի ընտրությունների դեպքում թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված (բացառությամբ՝ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), թեկնածուն մասնակցում է:

2.2 «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանում, թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, թեկնածուի դեպքում` թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը:

2.3 «Հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում լրացվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցման տարեթիվը, ամիսը, օրը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում, որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ, լրացվում է Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի տարեթիվը, ամիսը, օրը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության տարեթիվը, ամիսը, օրը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը 1» սյունակի յուրաքանչյուր տողում, ըստ հերթականության, լրացվում է տարեթիվը, ամիսը, օրն այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Մուծման գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծման ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափը 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը,

4) «Մուծում կատարած անձանց տվյալները 3» սյունակում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, որը հրապարակման ենթակա չէ, կուսակցության դեպքում՝ կուսակցության անվանումը:

2.5 «Ծախսեր» մասի.

1) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրությունը 4» սյունակի յուրաքանչյուր տողում, ըստ հերթականության, լրացվում է տարեթիվը, ամիսը, օրն այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում՝ լրացվում են «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,

2) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանումը 5» սյունակում՝ ըստ օրերի, առանձին տողերում լրացվում է պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 5-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,

4) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 7-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 6-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,

5) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը, իսկ կատարվելիք ծախսերի դեպքում՝ կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերի տվյալները 8» սյունակում լրացվում են 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի (նաև կատարվելիք ծախսերի) կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, տարեթիվը, ամիսը, օրը, վճարման անդորրագրի համարը, տարեթիվը, ամիսը, օրը և այլն),

6) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի չափը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից հետո, և ծախսերի կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը 9» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը, եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի մասով վճարման ենթակա պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,

7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված ծախսերի ընդհանուր չափը:

4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:

5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Մուծման գումարի չափը 2» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի տարբերությանը:

6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում են հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:

 

Հայտարարագիրը ստորագրում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի դեպքում՝ թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու տարեթիվը, ամիսը, օրը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում՝ լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2025 թվական: