ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1995 թ. N 300

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունն ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ճանապարհների շահագործման և շինարարական ձեռնարկությունները 1994-1995 թվականներին ազատել իրենց հաշվեկշիռներում հաշվառման վերցված, Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների տակ զբաղեցրած հողերի համար հողի հարկի վճարումից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ