Գլխավոր տեղեկություն
Համար
N 946-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 946-Ա

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ աշխատանքային խումբը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 946-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի համակարգող)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


21.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ