ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 683-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2025 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱԹՋ-03/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
21.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 683-Ա որոշման |
«ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի՝ Վարդենիս քաղաքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այդ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների տների տանիքներին անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի՝ Վարդենիս քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
9,600,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված թվով 13 ընտանիք և այդ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով թվով 5 ընտանիք ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի՝ Վարդենիս քաղաքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված թվով 4 ընտանիք և այդ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով թվով 2 ընտանիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված թվով 13 ընտանիքների և այդ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով թվով 5 ընտանիքների ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի՝ Վարդենիս քաղաքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված թվով 4 ընտանիքների և այդ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով թվով 2 ընտանիքների տների տանիքիներին արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում` 9,600,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 9,600,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի և Տեղի ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքապետարաններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
21.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |