ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՋՄԻԱԾՆԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 397
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1995 թ. N 397

Քաղ. Երևան

 

«ԷՋՄԻԱԾՆԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 23-ի «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 228 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Նեցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և իր կողմից վարձակալված 1,0 մլն 7,0 հազ. դրամ արժեքով գույքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` երկամսյա ժամկետում իրականացնել «Նեցուկ» ՍՊԸ-ին իր կողմից վարձակալված գույքի վաճառքը` «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ