ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 1995 թ. N 397
Քաղ. Երևան
«ԷՋՄԻԱԾՆԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 23-ի «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 228 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Նեցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և իր կողմից վարձակալված 1,0 մլն 7,0 հազ. դրամ արժեքով գույքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` երկամսյա ժամկետում իրականացնել «Նեցուկ» ՍՊԸ-ին իր կողմից վարձակալված գույքի վաճառքը` «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|