ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԵՎ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԳԱՄ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 398
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1995 թ. N 398

Քաղ. Երևան

 

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԵՎ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԳԱՄ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 28-ի «Հանրապետության գիտական փորձաքննության համակարգի մասին» N 546 որոշմամբ ստեղծված գիտական փորձաքննական խորհրդի առաջարկությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման նշանակությունը հանրապետության գիտական համալիրում, վերջին տարիների գիտական ձեռքբերումները, ինչպես նաև ելնելով ունիկալ գիտական համակարգերի շահագործման արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բազային ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին լրացուցիչ հատկացնել 5,0 մլն դրամ, Երևանի պետական համալսարանի «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ին` 13,0 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության Երևանի ֆիզիկայի ինստիտուտին` 40,0 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեով գիտությանը հատկացված միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան