ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 1995 թ. N 162
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1995 թվականի մարտի 1-ի N 235 որոշումը կոշիկի նորոգման տաղավար (ք. Աշտարակ, Գրիգորյան փող., ծածկագիրն ըստ ծրագրի` 3570) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
2. 1995 թվականի մարտի 1-ի N 254 որոշումը`
ա) երկաթե տնակի (ք. Հոկտեմբերյան, Սպանդարյան փող., ծածկագիրն ըստ ծրագրի` 3650)
բ) ալյումինե տաղավարի (Բաղրամյանի շրջան, Դալարիկ ավան, ծածկագիրն ըստ ծրագրի` 3832) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
3. 1995 թվականի մարտի 1-ի N 242 որոշումը կենցաղի տան (Էջմիածնի շրջան, Զվարթնոցի թաղ., ծածկագիրն ըստ ծրագրի` 4015) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
4. 1995 թվականի մարտի 1-ի N 241 որոշումը N 316 հագուստի խանութի (ք. Երևան, N 6 շուկա, ծածկագիրն ըստ ծրագրի` 70312) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
5. 1995 թվականի մարտի 1-ի N 240 որոշումը`
ա) N 6 կոշիկի նորոգման կետի (ք. Սպիտակ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78305)
բ) N 7 կոշիկի նորոգման կետի (ք. Սպիտակ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78306)
գ) N 5 կոշիկի նորոգման կետի (ք. Սպիտակ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78304)
դ) N 1 ժամացույցի նորոգման կետի (ք. Սպիտակ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78320)
ե) N 2 ժամացույցի նորոգման կետի (ք. Սպիտակ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78321)
զ) կենցաղային ծառայության տաղավարի (Տաշիրի շրջան, գ. Մեծավան, ծածկագիրն ըստ ծրագրի` 78487)
է) N 3 կենցաղային ծառայության տաղավարի (Տաշիր ավան, Կիրովի 124, ծածկագիրն ըստ ծրագրի` 78499)
ը) կենցաղային ծառայությունների տաղավարի (Տաշիրի շրջան, գ. Արծնի, ծածկագիրն ըստ ծրագրի` 78491)
թ) կենցաղային ծառայությունների տաղավարի (Տաշիրի շրջան, գ. Ձորամուտ, ծածկագիրն ըստ ծրագրի` 78489) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
6. 1995 թվականի մարտի 1-ի N 249 որոշումը N 2 պաղպաղականոցի (ք. Ջերմուկ, Շահումյան, ծածկագիրն ըստ ծրագրի` 76584) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
7. 1995 թվականի մարտի 1-ի N 250 որոշումը`
ա) կենցաղի տան (Բաղրամյանի շրջան, գ. Հուշակերտ, ծածկագիրն ըստ ծրագրի` 3840)
բ) N 67 ավտոպահեստամասերի խանութի (ք. Երևան, Նորաշենի 15, ծածկագիրն ըստ ծրագրի` 13192) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
8. 1995 թվականի մարտի 1-ի N 251 որոշումը N 32 կահույքի խանութի (ք. Էջմիածին, Բաղրամյան 18, ծածկագիրն ըստ ծրագրի` 70528) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
9. 1995 թվականի մարտի 1-ի N 252 որոշումը կենցաղի տան (Էջմիածնի շրջան, գ. Ծաղկալանջ, ծածկագիրն ըստ ծրագրի` 4054) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |