ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 432
Քաղ. Երևան
ՀՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՏԱԿԱՐԱՐ» ՖԻՐՄԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Մատակարար» ֆիրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2 մլն 280 հազ. դրամ:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5656,7 հազ. դրամ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |