ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 456
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 456

Քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության «Էրեբունի» բուժքույրական քոլեջը վերակառուցել «Էրեբունի» բժշկական քոլեջի:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին`

ա) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության «Էրեբունի» բժշկական քոլեջի կանոնադրությունը.

բ) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով լուծել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Տիտոգրադյան փողոցի N 133 շենքը «Էրեբունի» բժշկական քոլեջի տնօրինությանը հանձնելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Էրեբունի» բժշկական քոլեջի 1995/96 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ