ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 460
Քաղ. Երևան
ՍՊԻՏԱԿԻ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սպիտակի կարի արտադրական միավորման համալիրի գործարկումն ապահովելու համար հակահրդեհային ջրամբարների վերականգնման, կաթսայատան ընդլայնման, կենցաղային մասնաշենքի, ինչպես նաև էլեկտրասնուցման գծերի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օբյեկտի շինարարության պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությունը, գլխավոր կապալառու` Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության Սպիտակի շինարարական տրեստը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` աղետի գոտու վերականգնման ծրագրի համար բացված հատուկ հաշվում գոյացած տոկոսների գումարներից Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը հատկացնել 19 մլն 171 հազ. 300 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և թեթև արդյունաբերության նախարարությանը` 20-օրյա ժամկետում սահմանված կարգով ապահովել վարկային պայմանագրի կնքումը:
4. Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը` մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովել Սպիտակի կարի արտադրական միավորման համալիրի գործարկումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|