ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 500
Քաղ. Երևան
ՄԱՆԵՍԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի N 263 կարգադրության կատարման հետևանքով Մանեսի գունավոր մետաղների վարձակալական ձեռնարկության 26,6 մլն դրամ պակաս շահույթ ստանալու փաստը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մանեսի գունավոր մետաղների վարձակալական ձեռնարկության 1995 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկերի գծով պարտքերը` շահութահարկի գծով պարտավորությունների առաջնայնությամբ, պակասեցնել 26,6 մլն դրամով:
Գերավճարի առաջացման դեպքում այն հաշվանցել ձեռնարկության առաջիկա վճարումների հաշվին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|