ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԹԻԿԻ «ՍՏԵԿԼՈՄԱՇ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ՊԱՀԵՍՏԱՄԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 503
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 503

Քաղ. Երևան

 

«ԱՐԹԻԿԻ «ՍՏԵԿԼՈՄԱՇ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ՊԱՀԵՍՏԱՄԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 180 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված «Պահեստամաս» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 263 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 210,4 հազ. դրամ:

3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 398 հազ. դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Պահեստամաս» դուստր ձեռնարկության գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ