ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՎՏՈՍԵՐՎԵՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 143
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 1995թ. N 143

Քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՎՏՈՍԵՐՎԵՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի հիմնադիր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը։

2. «Հայավտոսերվիս» բաժնետիրական ընկերության խորհրդի կազմում պետական բաժնեմասի ներկայացուցիչներ նշանակել հետևյալ անձանց՝

 

Գ. Սիմոնյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի տեղակալ

Ա. Մարկոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Գալոյան

- «Հայավտոսերվիս» նախկին պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Հ. Ազատյան

- «Հայավտոսերվիս» նախկին պետական ձեռնարկության գլխավոր ինժեներ

Ա. Մելքոնյան

- «Հայավտոսերվիս» նախկին պետական ձեռնարկության առևտրային բաժնի պետ

Ա. Ոսկանյան

- «Հայավտոսերվիս» նախկին պետական ձեռնարկության գլխավոր իրավախորհրդատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան