ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1478-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետում՝
ա. «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և նյութերը» բառերով,
բ. 3-րդ ենթակետից հանել «կինովարձույթի կամ հեռարձակման, կամ մալուխային տարածման համար նախատեսված» բառերը,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) ֆիլմի պատշաճ որակի պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD) (ներկայացվում է դիտման և հետագա պահպանման համար), բացառությամբ օտարերկրյա արտադրության ֆիլմն առաջին անգամ էկրանային տարածում կատարելու դեպքերի.»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) օտարերկրյա արտադրության ֆիլմն առաջին անգամ էկրանային տարածում կատարելու դեպքում ֆիլմից որոշակի դրվագների պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD), որ պարունակում է ենթագրեր կամ կրկնօրինակում և թույլ է տալիս իրականացնել ֆիլմի դասակարգում և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշում:».
2) 8-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և նյութերը» բառերով.
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու կամ հայտին կից փաստաթղթերը կամ նյութերը թերի ներկայացնելու դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուին ուղարկում է ծանուցում (նշելով առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերի կամ նյութերի ցանկը)՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելու կամ առկա թերությունները վերացնելու անհրաժեշտության պահանջով (Ձև N 5): Հայտատուն համարվում է ծանուցված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կարող է շտկված հայտը կամ բացակայող փաստաթղթերը կամ նյութերն անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:».
4) 10-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ նյութերը» բառերով,
բ. 3-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ նյութերը» բառերով.
5) 11-րդ կետում «ներկայացված հայտի գրանցման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի և նյութերի ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.
6) 19-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «լիարժեք հայտադիմումի ներկայացման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի և նյութերի ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.
7) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով՝
«21.1. Սույն կարգի 7-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում հայտատուն ապահովում է ազգային մարմնի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի առաջին ցուցադրմանը (նախադիտման առկայության դեպքում նախադիտմանը), որի արդյունքում ազգային մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է արձանագրություն՝ ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում ունենալ կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ (Ձև N 10):».
8) 24-րդ կետում «գործողությունը դադարեցնելու» բառերը փոխարինել «տրամադրման հայտը մերժելու» բառերով.
9) 25-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ նյութեր» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) սույն կարգի 21.1-ին կետի համաձայն կազմվել է արձանագրություն ֆիլմը հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին չհամապատասխանելու, ֆիլմի ենթագիր կամ կրկնօրինակում չունենալու վերաբերյալ:».
10) 26-րդ կետը «կցելով հայտադիմումի փաստաթղթային փաթեթը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման դեպքում նաև 21.1-ին կետով սահմանված արձանագրության պատճենը» բառերով.
11) N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 5
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վարձութային վկայական տրամադրելու համար հայտադիմումի թերությունները վերացնելու կամ բացակայող փաստաթղթերը և նյութերը ներկայացնելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ
__________________________
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ
__________________________
Տեղեկացնում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված ___(ֆիլմի անվանումը)__ ֆիլմի համար վարձույթի վկայական տրամադրելու հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում և նյութերում առկա են հետևյալ թերությունները, կամ բացակայում են հետևյալ փաստաթղթերը կամ նյութերը.
1. Վարձութային վկայական տրամադրելու համար ներկայացված հայտում թերի է (են) լրացված (կամ լրացված չեն) «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 6-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջը, համաձայն որի (որոնց) նշված չէ/լիարժեք նշված չէ/սխալ է նշված (ընդգծել անհրաժեշտը) հետևյալ տեղեկատվությունը ____________________:
2. Համաձայն «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 7-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջի՝ անհրաժեշտ է ներկայացնել բացակայող հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
________________________________________________________________________ :
3. Կարգի 9-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերը և նյութերն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:
|
(պաշտոն) (ստորագրություն) |
(Ա.Ա.Հ.) |
____ _________ 202 թ. |
«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:».
12) N 9 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 10 ձևով՝
«Ձև N 10
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում ունենալու կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ
Արձանագրում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված ___(ֆիլմի անվանումը)__ ֆիլմը ունի/չունի ենթագրում/կրկնօրինակում, համապատասխանում է/չի համապատասխանում (ընդգծել անհրաժեշտը) հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին հետևյալ պատճառաբանությամբ.
——————————————————————————————————
————————————————————————————————————
————————————————————————————————————
————————————————————————————————————
————————————————————————————————————
————————————————————————————————————
————————————————————————————————————
|
(պաշտոն) (ստորագրություն) |
(Ա.Ա.Հ.) |
____ _________ 202 թ.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|