ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1475-Ա
«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 44.210.00333) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 44.210.00328):
2. Սահմանել, որ՝
1) «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց).
2) երկամսյա ժամկետում հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը, ինչպես նաև «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
3) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման և «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
4) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում ապահովել «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնում-ընդունումը՝ համաձայն հանձնման-ընդունման ակտի, և հաստատել հանձնման-ընդունման ակտը.
5) ապահովել սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |