ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 512
Քաղ. Երևան
«ԱՐԹԻԿԻ «ՍՏԵԿԼՈՄԱՇ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «Վ/Ռ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 180 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված «Վ/Ռ» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 74 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 59,2 հազ. դրամ:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 272 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Վ/Ռ» դուստր ձեռնարկության գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|