ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1488-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 971-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։».
2) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետում «թվականին» բառը փոխարինել «, 2025 և 2026 թվականներին» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ծրագրի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
1) արտահանված կոնյակի սպիրտների ծավալների և հարկային պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն) ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).
2) 2024 և 2025 թվականներին իրականացրել են խաղողի մթերումներ։»,
գ. 4-րդ կետը «դեկտեմբերի 30-ը» բառերից հետո լրացնել «և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը» բառերով,
դ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1. 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտահանվում է այլ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված կոնյակի սպիրտ, ապա այդ քանակությունը կարող է ավելացվել տրամադրվող աջակցության ընդհանուր չափում, պայմանով, որ ներկայացվում է նաև կոնյակի սպիրտը վաճառողի կողմից տրամադրված N 6 ձևի տեղեկությունը՝ վաճառված կոնյակի սպիրտին համարժեք չափով խաղողի մթերումների իրականացումը հավաստելու նպատակով։»,
ե. 5-րդ կետը «որևէ ամսվա» բառերից հետո լրացնել «(ամիսների)» բառով,
զ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «ժամկետանց պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)» բառերով,
է. 9-րդ կետը և 12-րդ կետի 4-րդ ենթակետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «, N 6 ձևի տեղեկությունը» բառերով,
ը. 12-րդ կետի վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) 2024 և 2025 թվականներին չի իրականացրել խաղողի մթերումներ։»,
թ. N 1 ձևը «ամսին» բառից հետո լրացնել «(ամիսներին)» բառով,
ժ. NN 1, 2, 3, 4 և 5 ձևերում «2024» թիվը փոխարինել «202...» թվով,
ժա. N 2 ձևում «2020» թիվը փոխարինել «202...» թվով, «ամսում» բառից հետո լրացնել «(ամիսներին)» բառով, իսկ 1.1-ին և 2.1-ին տողերը «ամսվա» բառից հետո լրացնել «(ամիսների)» բառով,
ժբ. N 3 ձևը «ամսվա» բառից հետո լրացնել «(ամիսների)» բառով,
ժգ. NN 4 և 5 ձևերը «ամսին» բառից հետո լրացնել «(ամիսներին)» բառով,
ժդ. N 5 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 6 ձևով՝
«Ձև N 6
Տեղեկություն ................................................ կողմից մթերված խաղողի քանակների մասին
(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
|
Ցուցանիշը |
տոննա |
|
2024 թվականի տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը |
|
|
2025 թվականին փաստացի մթերված խաղողի քանակը՝ դիմումի ներկայացման ամսվա՝ ........................... 1-ի դրությամբ |
|
|
2025 թվականին տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը |
|
Ստորագրող
|
|
|
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
|
.................................. (ստորագրությունը) |
|
|
..... ..................... 202 թ.
|
|
|
Կ.Տ.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|