Գլխավոր տեղեկություն
Համար
N 1485-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2025 թվականի N 1485-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 495-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 4-րդ կետում «նոր ուղղությունից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերով, իսկ «և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած» բառերը հանել.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար սահմանվում են հետևյալ պայմաններն ու վերջնաժամկետները՝

1) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) դիմելու և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն.

2) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի մայիսի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն տվյալ օրվա ժամը 23:59-ի դրությամբ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից.

3) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն 48 (քառասունութ) ժամ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից:».

3) 6-րդ կետի 4-րդ ենթակետը «(այսուհետ՝ ծառայություն)» բառերից հետո լրացնել «և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (այսուհետ՝ օդանավակայանի կառավարիչ)» բառերով.

4) 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) ծառայությունը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին ցանկում ներկայացված այն ուղևորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում՝ նոր ուղղություններից Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օդային ուղևորների վերաբերյալ տրամադրում է լիազոր մարմնին միայն այն օդային ուղևորների մասին տեղեկատվությունը, որոնք բավարարում են սույն որոշման 5-րդ կետով սահմանված պահանջներին.».

5) 6-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝

«5.1) օդանավակայանի կառավարիչը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին օդային ուղևորների տվյալ նոր ուղղությունից նշված օրը և նշված չվերթի համարով ժամանելու մասին.».

6) 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) լիազոր մարմինը 6-րդ կետի 5-րդ և 5.1-ին ենթակետերով նախատեսված կարգով ամբողջական տեղեկատվությունը ծառայությունից և օդանավակայանի կառավարչից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղևորների ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն.»։

2. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Բազավորված շահառու ավիաընկերությունների հետ միևնույն անվանման (բրենդի) ներքո գործունեություն ծավալող և կազմակերպությունների միևնույն խմբի (հոլդինգի) մեջ մտնող չբազավորված ավիաընկերությունների օդանավերով սույն կարգի պահանջներին համապատասխանող նոր ուղղություններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնելու դեպքում բազավորված ավիաընկերությունը կարող է օգտվել սույն կարգով սահմանված աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական օժանդակությունից։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան