Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2025
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.10.2025
Ստորագրող մարմին
Նախագահին փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
17.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«17» հոկտեմբերի 2025 թվականի

թիվ 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել՝

1) «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև թիվ 4-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Գ. ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

հոկտեմբերի 17-ի թիվ 15-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_24382

 

Բաժին 1. Բնապահպանության ընթացիկ ծախսեր

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Ընդամենը (100.1+100.2+100.3+100.4), այդ թվում`

100

 

 ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման, որից՝

100.1

 

 վճարված այլ կազմակերպություններին կեղտաջրերի ընդունման և մաքրման դիմաց

100.1.1

 

 մթնոլորտային օդի պահպանության

100.2

 

 թափոններից և այլ վնասակար նյութերից հողի պահպանության, որից՝

100.3

 

վճարված այլ կազմակերպություններին թափոնների ընդունման,

պահպանման, վնասազերծման և ոչնչացման դիմաց

100.3.1

 

 հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա)

100.4

 

Բաժին 2. Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների հիմնական վերանորոգման ծախսեր

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Ընդամենը (200.1+200.2+200.3), այդ թվում՝

200

 

մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերն որսող և

վնասազերծող կառուցվածքների, սարքավորումների, հարմարանքների

200.1

 

կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանման և

արդյունավետ օգտագործման կառուցվածքների և հարմարանքների

200.2

 

թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման

200.3

 

Բաժին 3. Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Ընդամենը (300.1+300.2+300.3), այդ թվում՝

300

 

ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման

300.1

 

մթնոլորտային օդի պահպանության

300.2

 

թափոնների մշակման

300.3

 

Ղեկավար՝

___________________________

  

_______________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

___________________________

 

_______________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

 
 

«___»___________ 20__թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

հոկտեմբերի 17-ի թիվ 15-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտ), որոնք ունեն մաքրող կայանքներ կամ իրականացնում են բնապահպանական միջոցառումներ, և որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում են բնապահպանությանն ու բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը նպատակաուղղված բոլոր ընթացիկ ծախսերը: Այս տողում չեն ընդգրկվում կապիտալ ներդրումների և կապիտալ վերանորոգման հաշվին իրականացված միջոցառումները:

6. «100.1» ծածկագրով տողում լրացվում են հետևյալ միջոցառումների և օբյեկտների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) արտադրական և կոմունալ կեղտաջրերի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և կենսաբանական մաքրման կայանների (կայանքների), կեղտաջրերի խորացված մաքրման կառուցվածքների և կայանքների (ընդգրկած ոռոգման հողագործական և ներծծման դաշտերը), կեղտաջրերի մաքրման մեթոդների մշակմամբ զբաղվող փորձնական կայանների և արտադրամասերի, ջրամբարները կամ ստորգետնյա ջրերն աղտոտող հեղուկ թափոնների հավաքման, տեղափոխման, վերամշակման և չեզոքացման կայանքների և կառուցվածքների ծախսեր,

2) ջրային տրանսպորտային միջոցներից տնտեսական-կենցաղային կեղտաջրերի և աղբի ընդունման, կուտակման և մաքրման ափային կառուցվածքների, կեղտաջրերի առաջնային մաքրման առանձին կառուցվածքների (նավթաորսիչների, յուղաորսիչների, նստվածքների վնասազերծման հարմարանքների և ֆլետացիոն, չեզոքացման կայանքների), քաղաքների և այլ բնակավայրերի կեղտաջրերը մաքրման կայաններ տեղափոխող կոյուղու ցանցերի, կեղտաջրերը ներծծման դաշտեր, ոռոգման դաշտեր, հատուկ կառուցված կուտակիչներ և գոլորշիացման հարմարանքներ տեղափոխող կոյուղու ցանցերի, կոմունալ կեղտաջրերի մաքրման կառուցվածքների, արդյունաբերական կեղտաջրերի տեղափոխման (ներառյալ տարածքի հեղեղաջրերը), արտահրապարակային կոյուղու ցանցերի և նրանց վրա եղած կառուցվածքների (մղման կայաններ, վթարային ջրեր և բարձր կոնցենտրացիայով կեղտաջրերի հավաքիչ կուտակիչներ և մաքրման կայաններ տեղափոխող ցանցեր) ծախսեր: Ընդ որում, հիմնական հաղորդակցության կառույցների մեջ չեն մտնում ռեսպոնդենտների ներհրապարակային ցանցերը: Եթե քաղաքային, արդյունաբերական և այլ կոյուղու ցանցեր չեն միանում մաքրման կայաններին և նախատեսված են կեղտաջրերը բնական ջրատարներ թափելու համար, ապա այդ ցանցերի պահպանման և շահագործման ծախսերն այս տողում չեն լրացվում,

 3) փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի (հաշվի առած նաև այդ կեղտաջրերի նախնական մաքրման և նախապատրաստման համակարգերը, որոնցից հետո վերադարձվող ջուրն օգտագործվում է տեխնիկական նպատակների համար), ընդգրկված տարբեր նստվածքահանքերի հիդրոհեռացման, հիդրոզոլահեռացման, տեխնիկական ջրամատակարարման համակարգերի, գետերի, լճերի, ներքին ջրային օբյեկտների (բոլոր ջրային համակարգերն ու մարմինները, որոնք գտնվում են երկրի տարածքում և օգտագործվում են տեխնիկական, արտադրական կամ այլ նպատակներով) մակերեսից նավթի և այլ կոշտ, հեղուկ թափոնների, աղբի հավաքման կայանների և սարքավորումների, ինչպես նաև գործող կայանքների միջազգային համաձայնագրերին համապատասխան վերազինման միջոցառումների ծախսեր,

 4) ջրերի վնասակար ներգործությունը կանխող, ինչպես նաև բնապահպանական (սանիտարա-առողջարանային նպատակներով) բացթողումներն ապահովող հատուկ ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերը: Հիդրոէներգետիկ, ոռոգման կամ արտադրական այլ նշանակության ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերն այստեղ չեն ընդգրկվում,

 5) հունային աէրացիոն կայանների և միջճյուղային նշանակության այլ ջրապահպան օբյեկտների ծախսեր,

 6) ջրնետի բաժանման (ելքամասում ցրման) կառուցվածքների ծախսերը,

 7) ներծծման դաշտերի, ոռոգման նպատակով կառուցված հատուկ կուտակիչների, գոլորշիացնող և նստեցնող կառուցվածքների աղտոտված կեղտաջրերի ջրնետի իրականացման ծախսերը, որոնք չեն բերում մակերեսային և խորքային պաշարների աղտոտման,

 8) փոքր գետերի հոսքի կարգավորման իրականացման, նրանց հուների մաքրման և այլ միջոցառումների ծախսերն` ուղղված փոքր գետերի բարենպաստ հիդրոլոգիական ռեժիմի և սանիտարական վիճակի պահպանմանը,

 9) կոյուղու (կեղտաջրերի) և դրենաժային ջրերի բազմակի օգտագործման և նրանց որակի բարձրացման միջոցառումների (կուտակման տարաներ, պարզարանների, աէրացիայի կառուցվածքներ, կենսաբանական ջրանցքներ, բուսասպանիչ և թունաքիմիկատների մուտքը ջրատարներ արգելող մեմբրաններ և այլն) ծախսերը,

 10) գետերի ավազաններում ջրատնտեսական համալիրների կառավարման ավտոմատ համակարգերի տեղակայման և սպասարկման (կեղտաջրերի, բնական ջրերի որակի ստուգման, բաշխման, ջրային պետական կադաստրի, ջրերի օգտագործման տվյալների սկզբնական հաշվառման, պետական հաշվառման) ծախսերը,

 11) օգտագործված ջրերից թանկարժեք նյութերի կորզման հարմարանքների և արտադրամասերի շահագործման ծախսերը: Դրանց մեջ մտնում են այն հարմարանքներն ու արտադրամասերը, որոնք ջրային լուծույթներից կորզում են օրգանական լուծիչներ, գալվանական և տրավիլային լուծույթներից` մետաղներ և այլ թանկարժեք միացությունների բաղադրիչներ, օգտագործված ջրերից` կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, ֆտորային և այլ միացություններ: Այս տողում ցույց չեն տրվում կոմունալ-կենցաղային և արդյունաբերական ջրամատակարարման խողովակաշարերի և շահագործման, ինչպես նաև վերցվող ջրի նախնական մաքրման (նախապատրաստման) ծախսերը, ջրատնտեսական համակարգերից ջրառի համար արդյունաբերական օբյեկտների գումարային վճարները, ջրային օրենսդրության խախտման տուգանքները:

7. «100.1.1» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտների կողմից այլ կազմակերպություններին իրենց կեղտաջրերի ընդունման և մաքրման դիմաց կատարված ընդհանուր վճարները:

8. «100.2» ծածկագրով տողում լրացվում են հետևյալ սարքավորումների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) տեխնոլոգիական սարքավորումներից և օդափոխության հարմարանքներից (մթնոլորտ արտանետելուց անմիջապես առաջ) անջատված գազերից թունավոր նյութերի որսման և ուտիլիզացման կայանքների ծախսերն` այն դեպքում, երբ այդ կայանքներն իրենց նշանակությամբ սանիտարական են, այսինքն ապահովում են վնասակար նյութերի մթնոլորտային արտանետման նվազեցում,

2) փորձա-արդյունաբերական կայանքների և արտադրամասերի պահպանման և շահագործման ծախսերը, որոնք զբաղվում են անջատվող գազերից վնասակար բաղադրիչների որսման մեթոդների և տեխնոլոգիաների մշակմամբ,

3) մթնոլորտային օդի որակի գնահատման համար ավտոմատ համակարգերի և լաբորատորիաների պահպանման և շահագործման ծախսերը,

4) ավտոմեքենաների արտանետած գազերի թունավորության աստիճանի ստուգման, վերահսկման-կարգավորման կետերի պահպանման և շահագործման ծախսերը:

9. Մթնոլորտապահպան (օդի պաշտպանական) սարքավորում չեն համարվում այն գազա-փոշեորսիչ հարմարանքները, որոնք տեխնոլոգիական գործընթացի անբաժան մաս են և անհրաժեշտ են արտադրանք ստանալու համար։ Այսինքն՝ եթե գազերի կամ փոշու մաքրման սարքավորումը նախատեսված է ոչ թե մթնոլորտային արտանետումները նվազեցնելու համար, այլ ուղղակիորեն կապված է արտադրական գործընթացի կամ հումքի վերամշակման հետ (օր.՝ տեխնիկական ածխածնի ռեակտորներում, դեղին ֆոսֆորի հումքաթերմիկ վառարաններում կամ ծծմբական թթվի «եռացող շերտերի» վառարաններում տեղադրված մաքրման հանգույցները), ապա դրանք չեն դասվում մթնոլորտապահպան սարքերի շարքին։

10. Մթնոլորտային օդի պահպանության ընթացիկ ծախսերի մեջ չեն մտնում տեխնոլոգիական, արտասանիտարական բարեկարգում հանդիսացող միջոցառումների և գազատարների (գազատեղափոխիչների), ծխածծիչների (օդափոխիչների), աշխատանքային տեղերում սանիտարա-հիգիենիկ նորմալ պայմաններ ապահովող օդափոխության և օդաորակափոխիչ կայանքների շահագործման, սանիտարա-պահպանիչ գոտու կազմակերպման, կանաչ տնկարկների պահպանման ծախսերը և այլն:

11. Որպես բացառություն, մթնոլորտային օդի պահապնության ընթացիկ ծախսերի մեջ հաշվառում են պոչային գազերի այրման կամ այլ մեթոդներով վերամաքրող սարքավորումների և հարմարանքների պահպանման ու շահագործման ծախսերը, քանի որ դա համարվում է արտանետումների նվազեցման (կանխման) միջոցառում: Բացառիկ դեպքերում կարելի է մտցնել նաև օդածծիչ-փչող մեխանիզմի շահագործման ծախսերը, եթե նրանց տեսակի ընտրությունն անմիջականորեն կախված է գազափոշեորսիչ սարքերի ստեղծած դիմադրությունից:

12. «100.3» ծածկագրով տողում լրացվում են թափոնների պահպանման համար նախատեսված հատուկ տեղերի (կուտակիչների), ինչպես նաև արտադրական վտանգավոր թափոնների վնասազերծման հարմարանքների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը: Այստեղ հաշվառվում են նաև արտադրական թափոնների (այդ թվում կեղտաջրերից, օդափոխության համակարգերից և անջատվող գազերից որսված կոշտ նյութերի) ոչնչացման, թափոնակուտակիչներ կամ ոչնչացման վայրեր դրանց տեղափոխման ընթացիկ ծախսերը:

13. «100.3.1» ծածկագրով տողում լրացվում են թափոնները թափոնակուտակիչներ, վնասազերծման և ոչնչացման վայրեր տեղափոխող կազմակերպություններին ծառայությունների դիմաց կատարված վճարները:

14. «100.4» ծածկագրով տողում լրացվում են հողերի ռեկուլտիվացիայի, բերրի շերտի հանման, տեղափոխման և պահպանման ծախսերը: Կապիտալ ներդրումների հաշվին կատարած ռեկուլտիվացիոն աշխատանքներն այստեղ չեն հաշվառվում:

15. «200» ծածկագրով տողում լրացվում են բնապահպանության հիմնական միջոցների հիմնավերանորոգման ընդհանուր ծախսերը, որից առանձնացվում են մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր որսող և վնասազերծող («200.1» ծածկագրով տող), կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման («200.2» ծածկագրով տող) և թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման («200.3» ծածկագրով տող) հիմնական միջոցների հիմնական վերանորոգման ներդրումների ծավալները:

16. «300» ծածկագրով տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան վերագնահատված ընդհանուր հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման («300.1» ծածկագրով տող), մթնոլորտային օդի պահպանության («300.2» ծածկագրով տող) և թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման («300.3» ծածկագրով տող) հիմնական միջոցների միջին տարեկան արժեքները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2025 թվական: