ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՊԻՏԱԿԻ ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 563
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 563

Քաղ. Երևան

 

«ՍՊԻՏԱԿԻ ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սպիտակի ռետինատեխնիկական իրերի փորձարարական գործարան» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 11759 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 9407 հազ. դրամ:

3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1298 հազ. դրամ:

4. Գույքի գնումն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ